Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրակացարանի բնակչուհին Իջեւանում միլիոնների «քցում» է արել

Մարտ 29,2013 22:25

Նոր Հաճն քաղաքի թիվ 1 հանրակացարանի բնակչուհի, 1965թ. ծնված Եվգենյա Կարախանովային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի սկզբին նախնական հանցավոր համաձայնության գալով Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի բնակիչ Վովա Սարգսյանի հետ, Իջեւան քաղաքում խաբեությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով Այգեհովիտ համայնքի մաս կազմող Կայան ավանի բնակիչ Համլետ Փիրումյանից հափշտակել է 870 հազար դրամ:

Դրանից հետո Կարախանովան Վովա Սարգսյանի հետ, վերավաճառելու եւ գումարը հափշտակելու նպատակով Իջեւան քաղաքի բնակիչ Արտակ Խաչատրյանից հափշտակել է 2 միլիոն 275 հազար դրամ արժողությամբ ոսկե զարդեր:

Կարախանովան Վովա Սարգսյանի հետ հանցավոր համաձայնության գալով, նույն կերպ Իջեւանի բնակչուհի Զարինե Սարհատյանից հափշտակել է 899 հազար դրամի արծաթե զարդեր, Իջեւանի բնակիչ Տիգրան Պապյանից՝ 150 հազար դրամ արժեքով ոսկե շղթա, իջեւանցի Սեդա Աբազյանից՝ 84 հազար դրամ արժողությամբ տարբեր հագուստներ:

Եվգենյա Կարախանովան նախկինում դատված չէ, նա կալանավորված է:

Կարախանովային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասով («Խոշոր չափերի խարդախություն»): Այս հոդվածով նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով:

Ուշագրավ է, որ Կարախանովային դատարանում պաշտպանելու է հանրային պաշտպանի գրասենյակի իջեւանցի փաստաբանը՝ անվճար հիմունքներով: Կարախանովան պաշտպանին ասել է, որ իր «գործընկեր» Վովա Սարգսյանը ծախսել է իրենց հափշտակած գումարները, որ Վ. Սարգսյանը ձերբակալված է Ուկրաինայում: Մեր տեղեկություններով՝Կարախանովան նախկինում եղել է Ադրբեջանի բնակիչ: Այս գործով դատական առաջին նիստը նշանակված է ապրիլի 4-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031