Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքից հետո հրապարակում իսկական քեֆ սկսվեց:
«Ժառանգության» առաջնորդին ողջունելու էր եկել «Կարին» ազգագրական երգի-պարի խումբը եւ նրա ղեկավար Գագիկ Գինոսյանը: Նրանք իրենց պարով վարակեցին հանրահավաքի մասնակիցներին, որոնք՝ ահել-ջահել սկսեցին քոչարի , յարխուշտա եւ այլ պարեր պարել:
Պարողների թեժ կետերում էին Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա մայրը՝ Վարդիթերը եւ Արմեն Մարտիրոսյանը: Ուշագրավ է, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի 20-րդ օրն էր, բայց նա թռվռալով պարում էր ու քեֆ անում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ