Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԿԸՀ – ի առաջին ապօրինության մասին
Այսօր ԿԸՀ-ը, խախտելով ԸՕ-ի 156-րդ հոդվածի 1/1-րդ կետի
պահանջները, գրանցեց /Հ.Գ.1/ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների
դաշինքի նույն անվամբ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը, ինչը ոչ
միայն ապօրինի գործողություն է, այլև՝ իր ազդեցությունը կարող է ունենալ
ընտրությունների արդյունքների վրա:
Հիշեցնում ենք, որ «ՀԱԿ» դաշինքն այսօր գործում է նաև պետական
և ՏԻՄ մարմիններում /ԱԺ և Երևանի Ավագանու «ՀԱԿ» խմբակցություններ/,
ինչը համաձայն «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ
կետի պահանջների /Հ.Գ.2/ նշանակում է, որ «ՀԱԿ» անվամբ կուսակցություն
ՀՀ-ում չի կարող գրանցվել և գործել:
«ՀԱԿ-կուսակցությունների դաշինք»
Երևանի Ավագանու խմբակցության ԸՕՎ Կենտրոն
Հ.Գ. Կուսակցության անվանումը և դրա հապավումը պետք է տարբերվեն
արդեն իսկ գործող կուսակցությունների ու այլ հասարակական միավորումների
անվանումներից և դրանց հապավումներից:
Կարդացեք նաև
«Առավոտի» կողմից նշենք, որ այս հայտարարությունը տարածվել է Ռուբեն Թորոսյանի էլեկտրոնային հասցեից: Հիշեցնենք, որ նրա ղեկավարած կազմակերպությունը ՀԱԿ անդամներից էր: