ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանից այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց` «Դեպի ապահով Հայաստան խոստումից հիասթափված քաղաքացիներին ինչպե՞ս են համոզելու հավատալ իրենց «Ավելի լավ Երեւան» խոստումին:
«Հասարակության մի ավելի ստվար զանգված հավատում էր, որ ապահով Հայաստանի այս բարեփոխումները իրականացվի ՀՀԿ-ի միջոցով` հանձին նրա ղեկավար Սերժ Սարգսյանի…ընտրողների 860 հազարը ասում են` այո հավատում ենք ապահով Հայաստանին; Դրա համար ավելի լավ Երեւանի տարբերակին կարող է հավատալ ընտրողների ավելի մեծ մասը»:
Նրա խոսքերով, հանրապետության նախագահը հենց ապահով Հայաստան ստեղծելու համար է Րաֆֆի Հովհաննիսյանին բանակցային սեղանի շուրջ հրավիրել. «Եկեք նստենք որպես ընդդիմադիր կողմ, առաջարկություններ ենք անում` վերահսկողական մեխանիզմները վերցնենք տանք ձեզ,արի բարեփոխումների համար նստենք, խոսենք»:
Մեր հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը սակարկություննե՞ր են անում, ասաց. «Ամեն ինչն է սակարկություն, կներեք: Ժողովրդին ասում ես` լավ պետք է ապրեցնենք այս ճանապարհով, դու արդեն սկսում ես սակարկությունը:Րաֆֆի Հովհաննիսյանին կամ ընդդիմադիրին ժողովրդի՞, թե՞ իր անձնական վիճակն է հետաքրքրում»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ավագանու ընտրություններից հետո կոալիցիա կկազմեն ու ինչպես ընդդիմության ներկայացուցիչներն են ասում, այս անգամ կվերցնեն իշխանություններից Երեւանի քաղաքապետի աթոռը, նա պատասխանեց. ««Այ քեզ բան: Մենք մեր ասածն ենք անում, եթե իրենք կմիավորվեն կգան, կվերցնեն իրենց ասածն էլ կտեսնենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Պարոն Այվազյան,Որ սիրուն եք, լավ է, որ շատ փող ունեք բոլորը գիտեն,/շատ եք թալանել/որ հլը պաշտոն ունեք ետ էլէ փաստ,,որ Հանրապետական կոռումպացված կեղծարար կուսակցության անդամ եք, դա զզվելի է ու անտանելի:Չնայած ոչինչ, էդքան դրական կարողությունների դիմաց, ըբը մե հատմ բացասական բան մարդը պտի չունենա?:Մտածեք Ձեր հետագա անելիքները, հլը ուշ չէ:
Էս մարդու դեմքը պարզ ասում է թ ինչ համոզմունքների տեր է ինքը, նրան բոլորովին պէտք չե խոսել…
Եթե Րաֆֆի Հովհաննիսյանին «իր անձնական վիճակը հետաքրքրեր»,ապա (աշխարհի 4 կողմում) Հայերին/Հայ ազգին չէր ոգևորի ու ՀՈՒՅՍ ներշնչի: Ժողովրդին չես խաբի:Ուստի,ԼՌԵՔ դուք բոլորդ: Այդ «860 հազարից» քանի՞ տոկոսն էր իրականում չնկարած:
Ժողովրդական այսպիսի մի խոոսք կա`
“Յուրաքանչյուր մարդ իր դիմացինին, իր արշինով է չափում”…
Այստեղ ժողովրդին վաղուց հայտնի այս ՀՀԿ – ի թալանչի ներկայացուցիչ Վարդան Ավագյանն հենց իրեն էությամբ նույնատիպ նկարագիր է պատկերացում, երբ հարցապնդում է ներկայացնում լրագրողին, թե Ռաֆֆի Հովհաննիսյանն կամ ընդդիմադիրին, ժողովրդի՞, թե՞ իր անձնական վիճակն է հետաքրքրում»:
Եվ մեր անհաջողությունների հիմնական պատճառներն, այսպիսի ոչ հայեցի մտածող, թուրքական հոգեբանությամբ դաստիարակված նախագահի միջնորդությամբ հավաքագրված, բարոյական, կրթական ցածր մակարդակի մարդկանց կուտակումներն են ՀՀԿ – ի կուսակցությունում, այդ որ նույնն է երկրի կառավարման համակարգում, որոնք էլ հասցրել են երկրի դեգրադացման այսպիսի վտանգավոր իրադրության…
Այս մարդը նույնիսկ չի պատկերացնում, որ խարդախությամբ ու կեղծություններով ընտրություների միջոցով իշխանության զավթած մարդկանց հետ, ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է սակարկությունների մեջ մտնելն ու պաշտոններ փախցնելով թալանի իրենց շարունակական դերերի ապահովելն …
Այստեղ նոր հեծանիվ ստեղծելու անհրաջեժտություն չկա, միայն պետք է էլեմենտար պատասխանատվություն ունենալ, ապահովելու սահմանադրությամբ նախատեսնված օրենքների կիառումը, ժողովրդի ցանկություններով պայմանավորված, պարկեշտություն ու ամոթի զգացումներ ունեցող մարդկանց, իրենց քվեներով հաստատելու, նրանց երկրի կառավարման ոլորտները բերելու միտումները, իսկ անհաջող լինելու դեպքում, բացախոսության առկայությամբ, անմիջապես նրանց հետ կանչելու, պաշտոներից հեռացնելու հնարավորություններն ու կարճ ժամանակահատվածում արդարություն կհաստատվի ու հասարակության մեջ, ամեն ինչ իր տեղը կընկնի…