Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նախագահին. «Փոխանակ մենք ածականներ տանք ներքեւից վերեւ….»

Մարտ 29,2013 19:28

«Հիմա մենք պետք ունենայինք ոչ թե կույր, այլ ազատ, անկախ, ինքնիշխան մասնակիցներ: Վաղուց անցել է այդ էտապը, որ սա Րաֆֆիի հաղթանակն է: Ինչ լինի՝ պիտի լինի ժողովրդինը»,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքին հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ հաջորդ ուրբաթ բնապահպան Եղիան կներկայանա, «բայց այսօր Եղիա Ներսիսյանը անարդար դատավարության ենթարկվել է մեր ընդերքը սեփականաշնորհածներից մեկի կողմից, եւ ես, մենք կանգնում ենք Եղիա Ներսիսյանի կողքը»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ իր նամակագրությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Հայ ժողովուրդը հանդես եկավ շատ պարզ, մաքուր հայկական ծրագրով: Կամ Սերժ Սարգսյանի ինքնաբացարկ հրաժարականը նոր նախագահական ընտրությունների կազմակերպմամբ, կամ ժողովրդի հետ՝ դա նշանակում է քաղաքացիներ, հասարակություն, ընդդիմություն՝ մեծամասնություն դարձած ժողովրդի հետ իշխանության կիսում: Հստա՞կ է: Մինչ օրս մեր բանական, սրտացավ առաջարկին համաձայնություն չի եղել, ոչ էլ որեւէ բովանդակային, շոշափելի պատասխան: Նույնիսկ ռիսկ չեն արել բացել այդ 1900 ընտրատուփերը, կամ անգամ այդ 150-ը, որը մենք մատնանշեցինք՝ որպեսզի կասկածը, տարակույսը, թվաբանական խաղը ժողովրդից դուրս գար: Դա նրա լիազորություն էր որպես գործող նախագահ՝ միչեւ ապրիլի 9-ը: Իսկ ինչի՞ց են վախենում՝ վախենում են ճշմարտությունից: Որովհետեւ եթե բացեցին, կտեսնեն, որ հայ ժողովուրդը տարավ ջախջախիչ հաղթանակ՝ փետրվարի 18-ին: Իսկ փոխանակ համեստ մնան, մի քիչ լուռ ու զուսպ՝ իմանալով ճշմարտությունը, իսկ իրենք դա լավ գիտեն, նույն ՌԴ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ն բոլորը գիտեն, որ այս գործող իշխանությունը ֆիկտիվ է, դե ֆակտո է եւ կեղծիքի վրա է հիմնված: Եվ փոխանակ մենք ածականներ տանք ներքեւից վերեւ, հատկապես՝ շրջապատ մանկլավիկներին, իրենք են խոսում ածականներվ՝ շոու, ինչ-որ բան հում է, կապրիզ, բռնազավթում..: Սրանք դուք եք արել: Ափսոս: Մեր ժողովուրդը, ես վստահ եմ, որ միշտ պատրաստ է այն քաղաքական համալիր լուծումների, որոնք հարգում են ժողովրդի տարրական իրավունքը: Մեր ժողովուրդը պատրաստ է լուծման: Սա բազար չէ: Նրանք, ովքեր խոսում են գործարքների մասին, ով էլ լինեն, հենց իրենք են, որ իրենց կյանքն ապրել են գործարքով, պաշտոնակռվով»:

Րաֆֆի Հովհանիսյանը հանրահավաքի վերջում ընդգծեց, որ նախընտրում է ապրել Հայաստանի Հանրապետության համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031