Այսօր Ազատության հրապարակում հանրահավաքը սկսելուն պես դարձյալ միջադեպ եղավ: Բնապահպանական ակտիվիստները «Դինո Գոլդ. Փակ ստրկատիրական ընկերություն», «Ոչ ճորտությանը, ոչ էլեկտրաշոկին, ոչ Դինո Գոլդին», «Շահումյանը հանք չի՛ դառնա», «Ինչպես տատս էր ասում, հաջորդը դատարանում Թեղուտ, Ամուլսար, Քաջարան» եւ այլ ցուցապաստառներով բարձրացել էին կրկին արձանների վրա, ինչին խոչընդոտում էին ոստիկանները:
Ակտիվիստները հատկապես բախման գնացին, երբ ոստիկաններից մեկը քաշքշեց հայոց եռագույնից: «Մեր եռագույնն է, չկպնեեեե՜ք»,- գոռաց Մարիամ Սուխուդյանը՝ վիճելով ոստիկանի հետ:
Ի վերջո Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցնելով, որ հարգում է բնապահպանների իրավունքը, խնդրեց, որ մեկ ժամով իջնեն արձանի վրայից: