Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սյունիքի մարզպետին. «Եթե սպառնում եք գլուխս ջարդել՝ ժամը 10-ին Կապան»

Մարտ 29,2013 19:00

Երկուշաբթի Րաֆֆի Հովհաննիսյանը լինելու է Կապանում: Այսօր Ազատության հրապարակում այդ մասին տեղեկացնելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ իրեն ուղղված սպառնալիքներին. «Այսօր «Հայկական ժամանակում» ընթերցեցի «պարոն մարզպետի» միգուցե վերջին հարցազրույցը»:

Նա ասաց, որ այլեւս մարզպետների՝ ժողովրդին ստորացման ժամանակներն անցել են. «Ես մի տեղ կարդացի, որ պարոն Խաչատրյանի մականունը՝ Լիցկան, ինքը մի տեղ գրել է, որ դա հպարտության մականուն է: Եթե ես իրեն վիրավորել եմ, պարոն Լիցկա եմ ասել, սրանից հետո ես իրեն կասեմ, պարոն Խաչատրյան, ներողություն, որ ես միգուցե խոցել եմ ձեր փխրուն հոգին, ներողություն: Կարող է իսկապես ինքը գնացել է եւ Արցախյան ազատամարտում որոշ ծառայություններ տվել է: Եթե արել է՝ իր կյանքի այդ հատվածն արժանի է մեր հարգանքին: Ոչ մեկը թող այդ հատվածի վրա ստվեր չգցի: Բայց ինքն արդեն անցել է ուրիշ հռետորաբանության եւ իմ հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի հասցեին այնպիսի կեղտոտ, կեղծավոր, սուտ բաներ է ասել, որի համար ես իր ներողությունը չեմ խնդրում, որովհետեւ այդ ստոր արարածը, որ խոսեց Ռիչարդ Հովհաննիսյանի մասին՝ ոչնչությո՛ւն է»,- ասաց պարոն Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ ինքը իր հոր նկատմամբ ոչ մի բան է, իսկ ինչ վերաբերում է Սուրեն Խաչատրյանին՝ «Դուք զրոյից պակաս: Եվ եթե դուք սպառնում եք, որ ոնց որ օձի գլուխն են ջարդում, դուք իմ գլուխը պիտի ջարդեք ժողովրդի առաջ, ես ձեզ ժամադրում եմ Կապան՝ երկուշաբթի ժամը 10-ին՝ ժողովրդի առաջ»:

Նա հորդորեց, որ պատրաստվի նաեւ Սեւանի քաղաքապետը, որովհետեւ ծրագրված է նաեւ այնտեղ այցելել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Մտքիս եկավ բոլորիս ծանոթ ֆիլմը, որտեղ մանկապարտեզի տնօրենը ստիպված է լինում դեր խաղալ և իրեն քրեական հեղինակության տեղ դնել….)))))
    -Скольких я зарезал… сколько душ загубил… моргалы выколю, век свободы не видать…

  2. Արմեն says:

    Սա փողոց է իսկապես, իսկ փողոցում արդեն լրիվ փողոցայիններն են ….

    ՈՒզենք թե չուզենք սա է իրականությունը

  3. Հրանտ Պապիկյան says:

    Դե լավ հա…., կարող ա մարզպետը “գլուխ ջարդելը” նույնպես փոխաբերական իմաստով է ասել… մոտավորապես Րաֆֆիի “իմ դիակի վրայով”-ի պես: Ինչ ա Րաֆֆիին կարելի ա, Լիսկային չի կարելի՞….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031