Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնում է հացադուլը

Մարտ 29,2013 18:48

«Փետրվարի 18-ին դուք ինձ պատիվ եւ պատասխանատվություն արեցիք՝ իմ վրա դնելով շատ կոնկրետ լիազորություններ: Ստացել եմ ձեր պատգամը: Ուզում եմ դիմել ձեզ, որ վերահաստատեք այդ լիազորությունը, որ մեր պայքարը տանեմ բոլոր հնարավոր ճակատներով»,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքին հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ «Այսօր ինքնամաքրման ժամանակաշրջան է, ես էլ իմ ինքնամաքրումն եմ անում եւ վերջին հույսի մի կաթիլը պահել եմ, որ գոնե մեկ ուրիշը իմ կյանքով գնա: Այսօր ավագ ուրբաթ է, Հիսուս Քրիստոսի խաչելության, թաղման օրը: Որին կհետեւի Քրիստոսի հարությունը՝ հարությունը մարդկության, հարությունը հայ ժողովրդի, Հայաստանի: Ապրիլի 9-ից այն կողմ, քանի որ ես իմ պարտքը չեմ կատարել պատարագի մասնակցելով այսօր մի րոպե լռությամբ խաչելության ցավը հիշենք՝ մինչեւ հարություն»:

Լռությունից հետո նա հայտարարեց, որ կիրակի օրը իր համեստ ծոմն ավարտելու է. «Ավարտելու եմ եւ մենք միասին առանց կազդուրման պատրաստվելու ենք ապրիլի 9-ին: Ինձնից այդքան շուտ չեք պրծնելու, մինչեւ կիրակի այստեղ եմ դեռ»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:

Նշելով, որ ապրիլի 1-ը եւ մեռելոց է եւ ծիծաղի օր՝ ընդգծեց, որ հայ ժողովուրդը վաղուց սովորել է մահվան վրա պարել. «Ապրիլի 1-ից գործի ենքք անցնելու Հայաստանում սահմանից սահման բոլոր մարզերում մեր քաղաքացիական մեծ բանակը հավաքելու՝ ապրիլի 9-ի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ԲԱՐԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ ;
    ԲԱՐԵՎ ՌԱՖՖԻ ;
    ՓԱՐՔ ՔԵԶ ԲԱՐԵՐԱՐ ԱՍՏՎԱԾ ; ՓԱՐՔ ՔԵԶ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ ; ՓԱՐՔ ՔՈ ԶՈՐՈՒԹԵԱՆՏ ՏԷՐ;
    «ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԵԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ ; ՕՀՐՆԵԱԼ Է ՀԱՐՈՒԹԻՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ»
    [ԱՍՏԾՈ ԶՈՐՈՒԹԵԱՆԸ ԱՐԺԱՆԻ ԴԱՐՁԱՎ ՀԱՅ ԱԶԳԸ ] ;

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Միանգամայն ճիշտ ստրատեգիա է. տարբեր մակարդակներով (անհատական,քաղաքական և քաղաքացիական) ու բազմավեկտոր (Երևան-մարզեր) շարժման ընդլայնում ու դրանով իսկ (աճող) ճնշում իշխանությունների վրա:

  3. Մարի Մ. says:

    Ցտեսութիւն…Մինչ յաջորդ Մեծ Պահք…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031