Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մահացել է հարվածային ափսեներ արտադրող Ռոբերտ Զիլջյանը»

Մարտ 29,2013 18:24

89 տարեկան հասակում կյանքից հեռացել է հարվածային «Սաբյան» ընկերության հիմնադիր Ռոբերտ Զիլջյանը: Հինգշաբթի օրը հայտնել է «Սաբյան» ընկերության կայքը:

Զիլջյանը ծնվել էր 1923թ., Բոսթոնում: Նրա հայրը՝ Ավետիս Զիլջյանը, Թուրքիայից ԱՄՆ էր գաղթել 1900-ականների սկզբներին: Ավետիսի հորեղբայրը՝ Արամը, 1928թ. գալով ԱՄՆ՝ իր հետ բերել էր մետաղագործության և հարվածային ափսեներ պատրաստելու գաղտնիքները: Նրանք միասին հիմնադրել էին «Ավետիս Զիլջյան» ընկերությունը, որը երաժշտական գործիքը մատակարարում էր ամբողջ աշխարհով մեկ: Զիլջյանների բիզնեսն անցավ ընտանիքի հաջորդ սերնդին, սակայն 1981թ. եղբոր՝ Արմանդի հետ ունեցած իրավական վեճերից հետո Ռոբերտ Զիլջյանը հիմնադրեց «Սաբյան» ընկերությունը: Երկու ընկերությունները շարունակում են մրցակցել և նրանց ապրանքանիշները ամենահայտնին են աշխարհում:

«Սաբյան» ընկերությունը հիմնադրվել է Կանադայի Նյու Բրանսուիք մարզում: Ընկերության արտադրանքից է օգտվում «Ռեդ հոթ չիլի փեփերս» խմբի թմբկահար Չադ Սմիթը, որը Զիլջյանի մահվան հետ կապված իր ցավն է հայտնել Թվիթերում, «Ռաշ» խմբի Նիլ Փարթը, «Դրիմ թիեթըր» խմբի նախկին թմբկահար Մայք Փորթնոյը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031