Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրբ Զատիկի սեղանի ձևավորումը կարելի է անել ըստ ճաշակի».Նոնա Ավանեսյան

Մարտ 29,2013 17:38

zatik«Այսօրվա մեր իրականությունը մեզ թույլ է տալիս սեղանը պատրաստել գեղեցիկ, գույներով, հագեցած և հետաքրքիր և Սուրբ Զատիկի սեղանի ձևավորումը կարելի է անել ըստ ճաշակի»,-այս մասին, այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց դիզայներ Նոնա Ավանեսյանը:

Դիզայները նախընտրում է ավելի պայծառ և վառ գույները, սակայն չմոռանալով տոնի խորհուրդն ու կարևորությունը: Նա առաջարկում է կարմիր գույնով ներկված հավկիթները տեղադրել նախապես գնված կամ աճեցրած ցորենի կենտրոնական հատվածում, այնուհետև մնացյալ գույներով պարզապես գունային տեսք հաղորդել սեղանին: «Կարելի է գունավոր թղթից, թելից, կոճակից պատրաստել ճուտիկներ, աքաղաղներ, կոճակներից կարելի է ստանալ պատկերներ, որը կարելի է անել հենց սեղանի սփռոցի վրա, իսկ սփռոցի գույնը համապատասխանեցնել արդեն այն սպասքի հետ, որը պետք է դրվի սեղանին»:

Դիզայներն այստեղ շատ կարևորում է նաև մոմերը, որը սեղանն ավելի գեղեցիկ և խորհրդավոր է դարձնում:

Նա կարծում է, որ սա այն տոներից մեկն է, որտեղ մոտեցումները կարող են լինել յուրովի, պարզապես չմոռանալ պարտադիր կերպով սեղանին դնել կարմիր գինին, ներկված հավկիթները, չամչով փլավն ու ձուկը, որը պարհանջում և պարտադրում է տոնի խորհուրդը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031