Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մամուլյանի խոհարարական մոտեցումներն ու քահանայի հակադրությունները` Ս. Զատկի տոնի վերաբերյալ

Մարտ 29,2013 17:05

«Ս. Հարության տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսում են զատկական տոնակատարությունները: Քրիստոսի հրաշափառ հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում մեղքից, որը պետք է լինի  հոգեպես»,-այս մասին այսօր «Ֆորում» մամուլի ակումբում ասաց տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը:

Քահանան, ինչպես  յուրաքանչյուր եկեղեցական տոն, այնպես էլ Ս. Զատկի տոնին կարևորում է հոգևոր կողմը. «Քրիստոնյան չպետք է արտաքուստ  բարեպաշտ երևա: Միայն հացով չենք ապրում, այլև Քրիստոսի ամեն մի խոսքով: Մեծ պահքը մարդիկ պահում են միայն ուտելիքով, ետ մղելով հոգևոր պահքը»,-ասաց տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը:

Ըստ  Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հ/կ-ի նախագահ Սեդրակ  Մամուլյանի` հայկական խոհանոցը եղել է նախաքրիստոնեական շրջանում և  քրիստոնեության ընդունումից հետո չէ, որ  ձեռք ենք բերել խոհանոց, և որ այն հազարամյակների պատմություն ունի.«Դրանք ուտեստներ են, որոնք իմաստավորված են: Ձուն, որ դնում ենք ցորենի մեջ, դա մեռնող և հառնող բնության խորհուրդն է իր մեջ կրում»,-ասաց Մամուլյանը:

Քահանան հակադարձելով Մամուլյանի ասածին՝ ընդգծեց, որ Զատիկը որևէ կապ չունի մեռնող և հառնող բնության հետ. «Հավկիթը խորհրդանշում է երկրագունդը, իսկ կարմիր գույնը, երկրի վրա թափված արյունը, որը թափեց Քրիստոս մեր մեղքերի համար»,-ընդգծեց քահանան:

Մամուլյանն ի պատասխան քահանայի, հավելեց, որ չպետք է ամաչել և ասել, որ բնապաշտական տոն է, որը քահանայի կողմից չընդունվեց:

Մամուլյանը Զատկի տոնի ուտեստներից առանձնացրեց ածիկը, որը պատրաստում են ծլած ցորենից. «Ցորենը  ծեծում են, այնուհետև  վրա ավելացնում են ալյուր, որը շիլայանման տեսք ունի: Ինչպես նաև քաշիկան, որը ժամանակին համարվում էր ամանորի ուտեստ: Կան նաև ուտեստներ, որոնք կանաչեղենից և ալյուրից պատրաստված ուտեստներ են, որոնք կրկին ծիսական են»:

Մամուլյանը չի ընդունում տապակած ձկան տարբերակը, որը դրվում է գրեթե բոլորի սեղանին. «Ձուկ խաշելն ու դնելը ավանդույթ է դարձել, որը խոհարարական որևէ միտք չի պարունակում իր մեջ: Ուղղակի անտեսված է խոհանոցը և դոգմաների հետևից ընկնելով խոհանոցը աղքատացել է:  Խոհանոցն այսօր չի կարևորվել»:

Քահանան կրկին հակադրվելով Մամուլյանին, նշեց, որ հենց այդ դոգմաներն են, որ պահում են  տոնն ու իր գաղափարը. «Ձու ներկելու խորհուրդը կարմիր գույնն է միայն: Զատիկի ձուն  ներկվում է միայն կարմիր գույնով և մնացյալ զարդարանքներն արդեն ժողովրդական են: Նույնը ձկան պարագայում: Եվս մեկ անգամ ասում եմ, որ կարևորը ուտեստը չէ, այլ հոգևոր կողմը»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 Լուսանկարը՝ Քեն Քոմենդարյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031