Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դմիտրի Ադբաշյան. «Արմավիա»-ում պետությունն էլ պետք է մասնաբաժին ունենար, որ որոշումները միանձնյա չկայացվեին

Մարտ 29,2013 16:49
adbashyan

«Ինձ համար, եթե մի երկիր չունենա իր սեփական ավիացիան, կնշանակի այդ երկիրն արդեն լիարժեք ինքնավարություն չունեցող երկիր է»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե «Արմավիան» սնանկացման տանելու գործընթացը ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի քաղավիացիայի վրա, ասաց Լեռնային Ղարաբաղի Քաղավիացիայի վարչության պետ, քաղավիացիայի ոլորտի մասնագետ Դմիտրի Ադբաշյանը:

Նա ցավով նշեց, որ մեր երկրի քաղավիացիայի պատասխանատուները չեն գտնում «Արմավիա»-յին փոխարինող այլընտրանք ավիաընկերություն, որը կզբաղեցներ ազգային փոխադրողի տեղը. «Ինչպես Քաղավիացիայի վարչության պետը` Արտյոմ Մովսիսյանը նշեց, մեկ այլ ընկերություն, որը կարող է փոխարինել «Արմավիա»-յին, Հայաստանում չունենք: Ինչպես հասկացա, նրանք ուզում են հրավիրել մեկ այլ արտասահմանյան ընկերություն` ազգային փոխադրողի դերում, ինձ համար դա շատ ցավալի է: Դա նշանակում է մենք չունենք մեր սեփական քաղավիացիան:  Պարզ է չէ՞, որ այլ երկրի ընկերություն կգա կզբաղեցնի ազգային փոխադրողի տեղը, դա մեր երկրի ընկերություն չէ, այլ երկրից է, ուրեմն մենք չունենք ազգային փոխադրող»:

Որպես ոլորտին քաջատեղյակ մասնագետ, պարոն Ադբաշյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պետք է անի պետությունը, որպեսզի մենք ունենաք ազգային փոխադրող:
«Դա շատ բարդ հարց է եւ երկար ուսումնասիրության խնդիր է թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որ ունենաք ազգային փոխադրող»,-նկատեց մասնագետը: Ըստ նրա, Հայաստանի համար ամենավատ տարիներին անգամ Հայաստանը ունեցել է սեփական ավիացիան, ինչի փորձը ցույց է տվել, թե որքան կարեւոր, ռազմավարական խնդիր է սեփականն ունենալը. «Դուք գիտեք, թե երկրաշարժի Արցախի պատերազմի ժամանակ, ինչ դեր խաղաց մեր քաղավիացիան: Եթե մենք չունենայինք այդ ավիացիան ի՞նչ կլիներ: Իմ ընկեր օդաչուները պատմում էին, որ օրեկան 4-5 թռիչք էին կատարում, Երեւանից Ստեփանակերտ ինքնաթիռներով տանում էին վառելանյութ, զենք-զինամթերք, իսկ Ստեփանակերտից տեղափոխում էին վիրավորներ»:

Պարոն Ադբաշյանի կարծիքով «Արմավիան» իր ռազմավարության մեջ «շատ շատ դեպքերում սխալ քայլեր էր անում», ինչն ըստ մասնագետի, այսօր նրան տարավ սննկացման: Դմիտրի Ադբաշյանը գտնում է, որ ազգային փոխադրողը չպետք է 100 տոկոսանոց սեփականատեր լինի այդ բիզնեսում եւ որոշ բաժնեմասի տերը պետք է պետությունը եւ ավիաընկերության կոլեկտիվը լինի. «Պետք է պետությանը հնարավորություն տրվեր ինչ-որ ձեւով ազդելու «Արմավիա»-յի տեխնիկական, կադրային քաղաքականությանն առնչվող հարցերում, շատ մեծ նշանակություն ունեցող քայլեր կատարելուց առաջ եւ այլն: Պետությունը պիտի մասնաբաժին ունենար: Ամբողջ աշխարհում է այդպես, այդպիսի խոշոր ավիաընկերության կոլեկտիվը մասնակցում է ընկերության կարեւոր որոշումներին, բաժնետոմսերի մի մասը գտնվում է աշխատակիցների ձեռքում, եւ մեծ հետեւանքներ ունեցող ծրագրեր մշակելուց առաջ կոլեկտիվի հետ քննարկվում է, իսկ «Արմավիա»-յում միանձնյա էր այդ որոշումները կայացվում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031