Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում լրագրողներին տեղեկացրեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` ասելով, որ այդ նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Հրազդան» մարզադաշտը հիմնանորոգելու, ընդհուպ, մինչեւ ծածկը, հանձնարարական է տվել: Պարոն Հայրապետյանը վստահեցրեց, որ աշխատանքներն ավարտելուց հետո «Հրազդանը» կդառնա Եվրոպայի լավագույն ստադիոններից մեկը:
ՈՒԵՖԱ-ի գործկոմը որոշել է Եվրո 2020-ի եզրափակիչ մրցաշարի հանդիպումներն անցկացնել Եվրոպայի 13 քաղաքներում: 12 քաղաքներ հյուրընկալելու են խմբային մրցաշարի 3-ական եւ փլեյ-օֆի` 1-ական խաղ: Երեւանը հավակնելու է` դառնալ այդ 12 քաղաքներից մեկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ