Մարտի 29-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը: Օրակարգում ընդգրկված էր 4 հիմնական հարց:
ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի 2012թ. և 2013թ. հունվար–փետրվար ամիսների (14 ամիս) աշխատանքային գործունեության մասին զեկուցեց «Հայերն այսօր» էլլեկրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Հ.Կարապետյանը: Նա մասնավորապես նշեց, որ Նախորդ տարիների համեմատ ավելացել է թերթի այցելուների թիվը: Կատարվել են տեխնիկական և բովանդակային փոփոխություններ: Իսկ հատուկ «Հայերն այսօր»-ի համար Սփյուռքի թղթակիցներից ստացված նյութերը ընդհանուր լրատվության 6-7 տոկոսն են կազմում:
Անելիքներ էլ շատ կան: «Թերթը պետք է Սփյուռքի համար դառնա մեր գործունեության հայելին: Այն պետք է ճանաչված լինի Սփյուռքում». նշեց նախարարը:
Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը ներկայացրեց հաշվետվություն` 2009-2012թթ. «Աջակցություն համայնքներին` Սփյուռքի հանրակրթական հաստատություններին և մեկօրյա դպրոցներին ուսումնական և հանրամատչելի գրականությամբ, համայնքային կազմակերպություններին ՀՀ խորհրդանշաններով ապահովման կազմակերպում» առաքման ծրագրի կատարման մասին: «Սփյուռքի դպրոցներին դասագրքերով, համայնքներին խորհրդանշաններով ապահովելու ծրագիրն իրականացվել է 100 տոկոսով, բայց Սփյուռքի պահանջն ավելի մեծ է: Ուղարկում ենք նախ այն գրքերը, որ իրենք են ուզում, հետո նաև` լրացուցիչ գրականություն», նշեց զեկուցողը:
Կարդացեք նաև
Սփյուռքահայերի /սիրիահայերի և իրաքահայերի/ Հայաստանի Հանրապետությունում ինտեգրման 2013 թվականի ծրագրի քննարկման մասին զեկույցով հանդես եկավ Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչության պետ Լ.Ստեփանյանը:
Նիստի ավարտին ֆինանսատնտեսական վարչության պետ Հ. Հովսեփյանը ներկայացրեց վարչության հաշվետվությունը ՀՀ սփյուռքի նախարարության 2012թ ՀՀ պետական բյուջեով ֆինանսավորված ծախսերի վերաբերյալ:
ՀՀ սփյուռքի նախարարություն