Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեկան հիվանդները գիշերները չեն կարողանում լուսացնել

Մարտ 29,2013 16:29

Նոյեմբերյան քաղաքի մի քանի բնակիչներ, ովքեր հաշվառված են որպես հոգեկան հիվանդ, «Առավոտի» թղթակցին բողոքել են, որ պետպատվերով իրենց հասանելիք անվճար դեղորայքը չեն ստացել, այդ պատճառով իրենք գիշերները չեն քնում, նյարդային ապրումների մեջ են անցկացնում: Այս հարցով դիմեցինք Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանին:

Նա ասաց, որ հոգեկան հիվանդներին պետպատվերով դեղորայքը տրվում է առողջապահության նախարարության կողմից, որ իրենց բուժհիմնարկը ֆինանսական միջոցներ չունի հոգեկան հիվանդների համար դեղորայք գնելու համար: Տավուշի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանն ասաց, որ իրենք հոգեկան հիվանդների համար կենտրոնացված կերպով դեղեր են ստանում,այն բաշխում են Տավուշի մարզի տարածաշրջաններին, մարզի հոգեկան հիվանդների համար նախատեսված դեղերի չափաքանակի նվազում չի եղել:

ՀՀ առողջապահության նախարարության դեղերի քաղաքականության բաժնից էլ հայտնեցին, որ իրենք Տավուշի մարզի հոգեկան հիվանդների համար նախատեսված դեղերի նախավերջին եւ վերջին խմբաքանակները մարզ են ուղարկել փետրվարի 6-ին եւ մարտի 26-ին:

Առողջապահության նախարարությունից  հայտնեցին նաեւ, որ երբեմն մարզեր ուղարկված   դեղորայքի ըստ տարածաշրջանների բաշխումը ձգձգումներով է կատարվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031