«Մենք որոշեցինք հայցով դիմել դատարան, որպեսզի պաշտոնյաներն իրենք իրենց գործողություններում ազատ չզգան և իմանան, որ պատասխանատու են օրենքի և սահմանադրության առաջ»,-Aravot.am-ի հետ զրույցում «New York Institute of Fotography»-ի թղթակից Ծովինար Նազարյանն այսպես հիմնավորեց իր ներկայացուցիչներ` Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի հայցը Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Արտաշատի թիվ 17/4 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ, Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանի:
Ծ. Նազարյանը մեզ փոխանցեց, որ Տ. Վիրաբյանը ՀՀ նախագահական ընտրությունների օրը ընտրատեղամասում Ծովինար Նազարյանին հասցեագրել է «կտամ կսպանեմ», «հիստերիկի նման» արտահայտությունները, որոնք տեսաձայնագրվել և տեսանյութում տեղադրվել են Youtube-ում:
Անդրադառնալով պարոն Վիրաբյանի գործունեությանը Ծ. Նազարյանը նշեց. «Իր տիրապետության ներքո Խոսրովի անտառն է, մեծ-մեծ հարստություններ: 20 տարի է զբաղվում է ընտրական գործընթացներով, 10 տարի էլ վարչության պետի պաշտոնում է: Արարատում նա ընտրությունների ակտիվ կազմակերպիչ է, իհարկե, միշտ իշխանության կողմից: Նրա եղբորորդին նույնպես հանձնաժողովի անդամ էր` «Ժառանգության» կողմից՝ բայց ՀՀԿ-ից, նրա որդին ու ընկերները Ս. Սարգսյանի վստահված անձինք էին, ընտրատեղամասի մոտ մարդ էին տանում ու բերում: Նա ընտրությունները կեղծելու հարուստ փորձ ունի, ինչը կատարում էր ընտրության օրը»:
Նորից անդրադառնալով փետրվարի 18-ին ընտրատեղամասում կատարվածին` լրագրողը հիշեց. «Շարունակաբար ինձ ու դիտորդներին ճնշում էին, ու թույլ չէին տալիս տալիս լուսանկարել: Երկու անգամ նա կանչել է ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահին, ով մեր դեմ է գործողությունների դիմել: Նա Ս. Սարգսյանի վստահված անձնանց հանձնարարեց մեզ նկարել ողջ օրը, հետո, երբ ուզում էի հարցազրույց վերցնել նրանից, նա սկսեց ելույթ ունենալ ամբողջ հանձնաժողովով մեկ ու դեռ մի բան էլ որոշեցին, որ մենք ենք խոչընդոտել ընտրական գործընթացին, մեր դեմ արձանագրություն կազմելու հրաման տվեց, և դա սրբորեն կատարվեց: Հանձնաժողովը հանրապետական կուսակցության շտաբ էր հիշեցնում, գոնե մեկ ընդդիմադիր գոյություն չուներ»:
Կարդացեք նաև
Ծ. Նազարյանը մեզ տեղեկեցրեց, որ իրենք դատարան են դիմել քաղաքացիական հայցով, քանի որ ոստիկանությունը քրեական հանցակազմ չի տեսնում: Լրագրողը արդեն ստացել է նամակ այն մասին, որ գործն ընդունվել է վարույթ և առաջիկայում կնշանակվի դատավարության օրը: Պահանջի վերաբերյալ Ծ. Նազարյանը փոխանցեց հետևյալը. «Պահանջում ենք, որ Տիգրան Վիրաբյանը ներողություն խնդրի ինձնից ու դիտորդից, այն տեսաձայնագրի ու տեղադրի Youtube-ում` որպես բարոյական փոխհատուցում և վճարի մեկ միլիոն դրամ»:
Կատարվածին գնահատական տալով` մեր զրուցակիցը կարծիք հայտնեց. «Դա գալիս է Հանրապետական կուսակցության ստեղծած մթնոլորտից, երբ այդ կուսակցության անդամներին հնարավորություն է տրվում անել այն, ինչ ձեռնտու է ՀՀԿ-ին, ինչի արդյունքում նրանց պարգևատրում են յուղաբեր պաշտոններով: Նրանք ընտրական գործընթացներում շարունակաբար կատարում են տասովշչիկի դերը, երբ մարդիկ են բերում տանում քվեարկության օրը և ձայներ հավաքում Հանրապետականի օգտին»:
Aravot.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ նաև Տիգրան Վիրաբյանից: Սակայն ողջ օրվա ընթացքում նրա գործավարուհին մեզ տեղեկացնում էր, թե Վիրաբյանը խորհրդակցության է: Այնուամենայնիվ, մի կերպ օրվա երկրորդ կեսին մեզ հաջողվեց խոսել հենց Վիրաբյանի հետ: Բայց երբ նա լսեց, որ իրեն «Առավոտ» օրաթերթից են զանգում, և տեղեկացավ հարցի մասին, դեռ խոսքը մեր բերանում լսափողը վայր դրեց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տեսանյութը եւ լուսանկարը՝ Ծովինար Նազարյանի:
Տիգրան Վիրաբյանի նման ՀՀԿ-ը շատ մանկլավիկներ ունի, մինչև նրանց բոլորին ՀՀԿ -ի հետ միասին չկանգնեցնենք ժողովրդական արդար դատարանի առջև, այս երկրում արդարություն չի ստեղծվի:
Սա հենց անառակաբարո, ռոբսաբարո, շեռժաբարո, շաշիկաբարո, մկաբարո Հայաստանն է, որի
հիմքը դրեցին նշված անասունները: