Ամերիկահայ բանաստեղծ Ջեյմս Բալոյանը հյուրընկալվել է «Լուսնի դաջվածք՝ երեկո երեք պոետների հետ» Սան Մատեոյի գրադարանում ապրիլի 5-ին նախատեսված միջոցառմանը: Գրում է «Հաֆ մուն բեյ Ռիվյու» թերթը:
Բալոյանը կկարդա բանաստեղծություններ, որոնք խորապես կապված են իր հայկական արմատներին, ինչպես նաև կկարդա գործեր հասարակական գիտակցության և անձնական թեմաներով, որոնք նա գրել է որպես Ֆրեզնոյում Կալիֆոռնիայի պետական համալսարանի խմբի անդամ:
Էլ Գրանադայի բնակիչ Ջեյմս Բալոյանը «Արարատի թերթեր» գրքի և մի քանի գրքույկների հեղինակ է: Նրա բանաստեղծությունները հրատարակվել են մի շարք գրական հանդեսներում, այդ թվում՝ «Down at the Santa Fe Depot»-ում, «How Much Earth»-ում և «Armenian Town»-ում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ