Լրահոս
Օրվա լրահոսը

«Եռաֆազը կքոքենք, ու ձեր քոքը կկտրենք» (Տեսանյութ)

Մարտ 29,2013 15:59

«Դինո գոլդ մայնինգը» աշխատակիցներին էլեկտրաշոկի է տվել». այս հայտարարության համար բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանին դատում են

«Կանադական էկոգաղութարար, դո’ւրս մեր երկրից», «Ինչպես տատս էր ասում, հաջորդը դատարանում` Թեղուտ, Ամուլսար, Քաջարան», «Հանքակեր- մարդակեր», այսպիսի գրառում-պաստառներով այսօր բազմաթիվ բնապահպան ակտիվիստներ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի շենքի մոտ ակցիա էին կազմակերպել՝ ի պաշտպանություն բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանի, որի դեմ  «Դինո գոլդ մայնինգ քամփնի» հանքարդյունաբերական ընկերությունը հայց է ներկայացրել:

cuyc_002 cuyc_001

Ընկերությունը պահանջում է, որպեսզի Եղիան  հերքի ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած այն հայտարարությունը, որ «Դինո գոլդ մայնինգը» իր աշխատակիցների նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառել: Այսօր հայցվոր կողմը չէր ներկայացել դատական նիստին` պատճառաբանելով` գրիպի վիրուս է մոտը եւ խնդրել է դատական նիստը հետաձգել: Դատական հաջորդ նիստը ապրիլի 15-ին է:

Aravot.am-ի այն հարցին, թե` ի՞նչ քայլեր կանի Եղիա Ներսիսյանը, հնարավո՞ր է հերքի իր խոսքերը, եթե ապացույցներ չհաջողվի ներկայացնել, բնապահպան ակտիվիստն ասաց. «Իրականությունը չի կարելի հերքել, հեշտ է պայքարել հանքարդյունաբերական խոշոր ընկերության դեմ, երբ ժողովուրդը միասին է եւ այսօր, հենց հիմա Կապանում մի խումբ լուրջ մարդիկ, որոնք, ես վստահ եմ, հետո որպես վկա կներգրավվեն այս գործում եւ կասեն` այո, մեր նկատմամբ էլեկտրաշոկ են կիրառել: Այդ վախի մթնոլորտը կկոտրվի եւ ավելին` լիքը վատ բաներ է կիրառվել եւ այդ ամենը ջրի երես դուրս կհանեն: Այս պահին Կապանում փնտրում են այն մարդկանց, որոնց նկատմամբ 3 տարի առաջ կիրառվել է էլեկտաշոկ»:

Տե’ս տեսանյութը

Եղիա Ներսիսյանին աջակցելու էին եկել հասարակական-քաղաքական գործիչներ, որոնց մեջ էին նաեւ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, Ժիրայր Սեֆիլյանը:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Խզմալյանն ու այլ հասարակական գործիչներ ասացին. «Սա գաղութարարության դեմ պայքարի կոնկրետ դրսեւորում է: Մենք եկել ենք մեր երկիրը պաշտպանելու: Իզուր չէ, որ վերցնում են լավագույններին, որ վախեցնեն ուրիշներին: Մենք պետք է ցույց տանք, որ ոչ ոքից չենք վախենա , որ մեր երկիրը գաղութ չի դառնա, որ այդ ամբողջ գումարները, որ ներդնում են` կորցրած գումարներ են: Մենք թույլ չենք տա, որ 40 ընտանիք կամ 4 միջազգային ընկերություն մի ամբողջ երկիր թալանի, ամբողջը վերադառնալու է ազգին: Հանցագործները հայտնաբերվելու են ու պատժվեն»:

Մանրամասները` տեսանյութում

«Մենք այստեղ ենք, մենք չենք մեղավոր, մենք բոլորս Եղիա ենք, Մերի, Մարիշ, Արման ենք: Մենք մեր լեզվին ճար չունենք, ինչ-որ ճիշտն է՝ էն կասենք: Էկոգաղութարարներ, դե շուտ փախեք ձեր տներ: Եռաֆազը կքոքենք, ու ձեր քոքը կկտրենք»,-նման վանկարկումներով բնապահպան-ակտիվիստները ակցիա էին անում դատարանի շենքի դիմաց, հենց տեղում ակտիվիստները որոշեցին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող դատարանի շենքի մոտից քայլերթով գնալ դեպի «Ցիտադել» բիզնես-կենտրոն, որտեղ գտնվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակը. այս բանկից է «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը պատրաստվում մոտ 40 միլիոն դոլար վարկ ստանալ:

Բնապահպան-ակտիվիստների պնդմամբ` հանքարդյունաբերական ընկերությունը Եղիա Ներսիսյանի դեմ նոր է սկսել հայցը ու պահանջում է հերքում, որպեսզի փորձի պաշտպանել իր վարկանիշն ու ստանալ 40 միլիոնը:

Մարիամ Սուխուդյանի խոսքերով` ինքը դեռ 2011 թվականին բարձրաձայնել է, որ «Դինո գոլդ մայնինգում» աշխատակիցների նկատմամբ էլեկտրաշոկ են կիրառում, սակայն այն ժամանակ ոչ մի հերքում չպահանջեց ընկերությունը, քանի որ վարկ ստանալու խնդիր չկար, իսկ երբ Եղիան մի քանի ամիս առաջ  ԱՄՆ-ում այս մասին հայտարարեց, ընկերությունը խառնվեց իրար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Ձեր աշխատանքները սկզբում նկատվում եւ հարգվում էր ժողովուրդի կողմից, սակայն ձեր այս արարքով դուք ոչ մի օգուտ կամ շահ չեք տալիս ոչ ազգին, ոչ հայրենիքին եւ ոչ էլ իսկական բնապահպաններին: Ձեր միությունը կանաչ գույնով ներկայանալէ բացի ամէն գույներով ներկում եք մեր անմեղ ժողովուրդի մտքերը: Ես չգիտեմ թէ ինչ ՖԱԶԻ տակ էք աշխատում եւ ինչ դաշտ եք ման գալիս որ ձեր անհիմն ու սուտ հայտարարություններով հանդես եք գալիս ու ում շահերն եք պաշտպանում բացի Կապանցուն: Թող ոչ ոք Կապանցու հետ խաղ չանի:
    Ձեր այս սուտը ուղղելու եւ խոսքը հետ քաշելու համար առիթներ տրվեց ու երեւի թէ դուք լաւ չհասկացաք թէ ում դուռն էք թակում, բայց հաստատ ասում եմ սխալ դուռն եք թակում:

    Եթէ ձեր սուտ աշխատանքների համար, ինչպես վերեվում նշեցի, «կանաչ» դաշտ էք ման գալիս, որ ձեր ցեխոտ գույներով կեղտոտեք մեր հայրենի հողի մի հատվածը՝ Կապանը, մենք դույլ չենք տա բայց կօգնենք բոլոր արդար ու բարի նպատակներով բնապահպաններին:

    Քաղաք Կապան
    Մարտ 31 2013

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031