Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիան» սնանկացման գործընթաց է սկսում

Մարտ 29,2013 15:12

Ապրիլի 1- ից «Արմավիան» կդադարեցնի իր թռիչքները:

«Արմավիա» ընկերությունից ստացված հաղորդագրության համաձայն՝ այս ընկերությունը ապրիլի 1 -ից դադարեցնում է թռիչքները եւ սկսում սնանկացման գործընթաց:

«Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996 թվականին: 2001 թվականից սկսել է իրականացնել թռիչքներ՝ ունենալով ավիապարկում ընդամենը մեկ ինքնաթիռ, 2003-ին «Արմավիայի» բազան հարստացավ եւս երեք ինքնաթիռով,  2006-ին՝ յոթ, 2007-ին՝ 14  ինքնաթիռով: Գործունեության ընթացքում՝ 2007-2010 թվականներին, ընկերությունը իրեն ցուցադրել է որպես վստահելի գործընկեր, որը որակյալ եւ բարախղճորեն կատարում էր իր պարտավորությունները: 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը «խորտակեց» շատ ավիաընկերությունների:

Ավիացիան այն ոլորտն է, որտեղ չի կարելի կանգ առնել ձեռք բերումների վրա: Երեք տարիների ընթացքում «Արմավիայի» սեփականատեըը ստիպված էր այլ բիզնեսներից եկամուտները ուղղել «Արմավիայի» զարգացմանն աջակեցելու գործին:

Սակայն այսօրվա դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ այսպես այլեւս հնարավոր չէ աշխատել, այդ իսկ պատճառով որոշում է ընդունվել դադարեցնել թռիչքները եւ սկսել սնանկացման գործընթացը:

Ընկերությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր ուղեւորներին, որոնց հետ աշխատել է  12 տարի շարունակ եւ մաղթում նրանց հաջողություններ:

«Արմավիա» ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031