Ապրիի 22-ին լրանում է ՀՀ կառավարության եւ «Արմավիա»-ի միջեւ կնքված պայմանագիրը:
Քիչ հետո «Արմավիա» ավիաընկերության պատասխանատուները կհայտարարեն ավիաընկերության հետագա ճակատագրի մասին: Ըստ որոշ լուրերի՝ «Արմավիա»-ն հայտարարելու է սնանկացման գործընթաց սկսելու մասին, ինչը որ վերջին ամիսներին մի շարք մասնագետների կողմից կանխատեսվում էր:
Ապրիի 22-ին լրանում է ՀՀ կառավարության եւ «Արմավիա»-յի միջեւ կնքված պայմանագիրը: Երեկ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հայտարարել էր, որ, եթե ավիաընկերությունը բավարար հիմքեր ներկայացնի ֆինանսական միջոցների մասին` հնարավոր է որոշակի ժամկետով ընկերության հետ պայմանագիրը երկարաձգեն: Սակայն, Արտյոմ Մովսիսյանի խոսքերով, քաղավիացիան չի կարող երկար ժամանակ հանդուրժել «Արմավիա»-ի անորոշությունը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ