Արտահերթ նստաշրջանին քվեարկելու համար Հանրապետականը Ազգային Ժողովի մյուս խմբակցություններին փաստաթղթով առաջարկել է հանդուրժողականություն եւ համախմբում։
«Մենք ծանոթացանք եւ մեր տեսակետը հայտնեցինք, որ այս բովանդակությամբ, այս տեքստով մեզ համար անընդունելի է, սա որեւէ հարցի պատասխան չի տալիս»,- ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
Աղվան Վարդանյանն ասում է, որ Դաշնակցությունը կողմ է Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջանին, սակայն ավելի լուրջ օրակարգով ՝ ընտրական օրենսգրքի բարեփոխում մեկ տարում, սահմանադրական փոփոխություններ երկու տարում եւ երրորդ տարում՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ
«Ընդամենը էնտեղ մի տարի կմնա այս խորհրդարանի ժամկետների ավարտը, բայց մենք երկիրը կդնենք իրական փոփոխությունների հուն»,- ասում է նա։
Կարդացեք նաև
Մանրամասները կարդացեք այստեղ: