Aravot.am-ը տեղեկացրել է, որ Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Հասմիկ Սուքիասյանը, հանրապետությունից բացակայելով հանդերձ, գնահատականներ է ստացել:
Արդյունքում աշխատանքից ազատվել են օտար լեզուների ֆակուլտետի դեկան Սայա (Սահականուշ) Գրիգորյանը , ինչպես նաեւ ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Կարինե Սուքիասյանը, ով «հեռակա կարգով» գնատական «ստացած» ուսանողուհու մայրն է:
Ի պաշտպանություն Սայա Գրիգորյանի` աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել մի խումբ դասախոսներ, որոնց թվում են Անահիտ Միրիջանյանը, դեկանի տեղակալ Սիլվա Գրիգորյանը: Բուհի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը ստորագրել է նրանց դիմումները: Ի դեպ, ազատված դասախոսներին էին միացել Գյումրիի մանկավարժականի ուսանողները, նրանք 2 օր շարունակ դասադուլ են արել, բուհի պատերին փակցրել պաստառներ՝ սիրելի դասախոսներին վերադարձնելու պահանջով:
Aravot.am-ը Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանից հետաքրքրվեց՝ չե՞ն պատրաստվում բուհի խորհրդի նիստ հրավիրել, մանավանդ ստեղծվել է արտակարգ իրավիճակ:
Կարդացեք նաև
Պարոն Գրիգորյանը հավաստիացրեց, թե ամեն ինչ հարթվել է, արտակարգ իրավիճակի մասին խոսք լինել չի կարող, ուսանողներն էլ արդեն երկու օր է՝ դասի են գնում ու միջանկյալ քննություններ հանձնում: Նա նաեւ ասաց, որ իր եւ Սայա Գրիգորյանի հարաբերությունները երբեք լարված չեն եղել. «Ռեկտորն այն մարդն է եղել, որ նույնիսկ կենսաթոշակի անցած դեկանին պահել է դեկան»: Մեր դիտարկմանը, թե տիկին Գրիգորյանը ֆակուլտետի հիմնադիրներից է եւ լավագույն մասնագետներից մեկը, ռեկտորը պատասխանեց. «Ո՞վ է ասում՝ հիմնադիրներից է, ի՞նչ է նշանակում հիմնադիր… Ոչ ոք իրեն աշխատանքից չի ազատել, ի՛նքն ազատվել է պաշտոնից»:
Իսկ ինչո՞ւ է ռեկտորն օպերատիվ ընդունել մյուս դասախոսների աշխատանքից ազատվելու մասին դիմումները, արդյո՞ք բուհը ունի այդքան շատ լավ մասնագետներ, որ կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ:
«Դուք ինձ կառաջարկեք, որ վաղը ծաղկեփնջով գնամ-խնդրեմ, որ հետ գա՞ն… իրենք դիմում գրել են ի պաշտպանություն իրենց ընկերուհու…Ի՞նչ է, ես խնդրե՞մ, մի գորգի փոխարեն տա՞սը փռեմ, որ գա՞ն: Ես բոլորին ասել եմ, որ սկսած հավաքարարից, վերջացրած ռեկտորով անփոխարինելի մարդիկ չկան, այսօր շատ լավ մասնագետներ կան, եթե մեկը չի ուզում աշխատել, ոչ ոք իրավունք չունի իրենց ստիպողաբար պահել: Իրենք ասել են, որ երբ դեկանին հետ բերեք, էն ժամանակ էլ կաշխատենք, ես էլ այդ ամբողջը զեկուցել եմ ԿԳ նախարարին»,-ասաց մեր զրուցակիցը:
Նաեւ հավելեց, որ արդեն նշանակված է դեկանի պաշտոնակատար:
Aravot.am-ի դիտարկմանը, թե օտար լեզուների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Հովիկ Մելքոնյանը ոչ թե օտար, այլ հայոց լեզվի մասնագետ է, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Դեկանի պաշտոնակատարը կարող է նաեւ ֆիզկուլտուրայի մասնագետ լինել: Դեկանի ընտրության կարգի մեջ գրված է, որ եթե տվյալ դասախոսը մինչեւ 0,25 տոկոս դրույքաչափով աշխատում է ֆակուլտետում, իրավունք ունի դեկանի պաշտոնի մրցույթին մասնակցելու»:
Ինչ վերաբերում է Սայա Գրիգորյանին, Վարդեւան Գրիգորյանն ասում է, դեկանն ազատվել է աշխատանքից, որովհետեւ Հասմիկ Սուքիասյանի «ստացած» գնահատականների ամփոփաթերթի վրա նրա ստորագրությունն է եղել: Մանրամասները՝ առաջիկայում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ուրեմն, ստացվում է Գյումրու մայր բուհում 2 օր ուսանողները դասադուլ են արել, ու Գյումրիում որևէ մեկը դա չի լուսաբանել, և անգամ մանկավարժականի դասախոս ձեր սեփական թղթակիցը? Դե պարզ է, արդեն բոլորի օբյեկտիվության և արդարության չափը:Իսկ դասախոսները, որոնց անչափ հարգում եմ, ճիշտ են արել, որ զառի վարպետ, լիժի շոֆեր Ապարիկի ձեռք տակ չեն ցանկացել աշխատել, դա անպատվաբեր է` թուլափայեր ստանալով:Ծաղկեփնջերը և գորգերը թող տանի իրենց տուն, կամ իր ԳԷՍ, մեկ է ամեն ինչ տարել է, էդ էլ թող տանի:
Նախ դուք հակասում եք ձեզ, եթե տասնյակ տարիներ այդ կինը աշխատել է Գրիգորյանի ձեռքի տակ, ամենուրեք բարձրաձայնել է, որ նման ռեկտոր չեն ունեցել, հիմա պաշտոնից հեռացվել է հանցագործության համար դարձավ անպատվաբեր աշխատելը… ամոթ է… Իհարկե ռեկտորը պաշտպանել է ուսանողների շահերը, ընդամենը կարելի է շնորհակալություն հայտնել…
լրատվամիջոցներ եկան իսկ սիրելի Գրիգորյանը հետ ուղարկեց….<>
Փաստորեն, իր և քրոջ մոտ նույն բառաֆոնդն է կիրառվում և նույն մեծամտական պահվածքը։Հետաքրքիր է՝արդյոք դա գեներով՞ է փոխանցվել։ Իսկ ինչ մնում է նորանշանակ դեկանին՝ես կարող եմ վստահ ասել ,որ նա ունի մարդկաին շատ բարձր արժանիքներ,գիտակ մասնագետ է.ժամանակին ղեկավարել է «Մանկավարժության»ֆակուլտետը(դեկան է եղել)։Իր ղեկավարած տարիներին բացել է բազմաթիվ բաժիններ այդ ֆակուլտետում ։Սիրված է համարյա բոլորի կողմից,օժտված է մեծ աշխատասիրությամբ ու աշխատանքային յուրահատուկ ոճով։Նա «Օտար լեզուներ»բաժնում դասավանդել է «ոճագիտություն»առարկան։
Ուսանողների բողոքի միակ պատճարը 2 լավագույն մասնագետների` Անահիտ Միրիջանյանի եւ Սիլվա Գրիգորյանի հերանալն է, որը եղել է դասախոսների ցանկությամբ եւ ոչ թե պարտադրանքով.Այս 2 գիտակ մասնագետների հետ վերադարնալուն պես,համոզվաց եմ ամեն ինչ կլինի առաջվա պես.
Իսկ նորանշանակ դեկանը՝ արժանիներից մեկն էր,ում երկար տարիների անաչառ աշխատանքը,ուսանողների սերն ու հարգանքը,անկողմնակալ աշխատելավոճը վկայում են այս մասին.
Տարբեր կարծիքներ են հնչում ստեղծված իրավիճակի վերաբերյալ,բայց մի բան հաստատ է,որ Անահիտ Միրիջանյանի եւ Սիլվա Գրիգորյանի գնալը միայն բացասական ազդեցություն կունենա ինստիտուտի կրթության որակի վրա.Շատ ցանկալի կլինի,որ դասախոսները վերանայեն իրենց որոշումը,քանի որ ուսանողությունը դեռ ունի իրենց կարիքը.Հատկապես նոր դեկանի պաշտոնակատարը՝Մելքոնյան Հովիկը բավականին բարձր արժեքներով,փորձառու,բանիմաց մասնագետ է,եւ վստահ եմ,որ ֆակուտետում լարված ու վախի մթնոլորտ չի լինի,ինչը նախկինում առկա էր.
Մեր ուսանողական տարիներին պրն.Մելքոնյանը մեր դեկանն էր,միայն ու միայն դրականը կարող եմ ասել ու ամենալավն ու բարին մաղթել իմ սիրելի դեկանին։
Ամենամաքուր Մարդը Մանկավարժականում Հովիկ Մելքոնյան
Մելքոնյան Հովիկը ինստիտուտի ամենահին և հայտնի ՙօճառագետներից է, չնյած այս անգամ երևի ուրիշ տեսակի հեղուկից է օգտվել։ Ինքն ու՞ր, օտար լեզուների ֆակուլտետի դեկան լինելն ուր։ Լողալու և սողալու տաղանդավոր մասնագետ . . .
Չէի ուզում ուշադրություն դարձնել այս թերզարգացած երեւութի կարծիքին,բայց հիշելով պրն.Մելքոնյանին մեր ուսանողության ժամանակ,միայն դրականը կարող եմ ասել.երեվում է որ վառված,տգետ ուանողի կամ անհաջողակ դասախոսի մեկնաբանութուն է,մեղք եք ժողովուրդ էդ թույնը հանեք ձեր միջից…
Ուրեմն լավ ուսնող չեք եղել հարգելիս, մյուսների նման փողը տվել ստացել եք, հակառակ դեպքում չէիք զարմանա ամբողջ կուրսին 3000 դրամով ստուգարք դնող պ. Մելքոնյանի բնութագիրը կարդալուց . . . .
Ես չէ,բայց դուք հաստատ լավ ուսանող չեք,կամ չեք եղել,չեմ ուզում որեւէ որակավորում կամ մեկնաբանություն տալ ձեր խղճուկ,սուբյեկտիվ կարծիքին.
Բոլոր ուսանողները,ովքեր իսկակապես ճանաչում են պրն.Մելքոնյանին վստահ եմ միայն երախտիքի խոսքեր կասեն. Մեծատառով մարդ ու մասնագետ.
Իսկ դուք լավ կլինի անհիմն տեղեկություններ չտարածեք.Ու ձեր պես էժանագին գրոշների մասին չգրեք.
Մեկը բոլորի համար սիրելի լինել չի կարող,ու ոչ բոլորին է տրված լավը տեսնելու հատկությունը,Չար մարդը կամ երևի նաև բախտից հարվածներ կրած մարդը երբեք ու երբեք ուրիշի լավը չի կարող տեսնել ու գնահատել։Զարմանալի է,որ պրն.Մելքոնյանին այսպիսի որակումներ են տալիս,,,Մեր ամբողջ կուրսի համար ինքը եղել է շատ գիտակ մասնագետ,ազնվության ու բարության էտալոն։Ամոթ է,,բոլորն էլ կարող են մարդու անունը մրոտելու համար հազար ու մի տեսակ սուտ հորինել,ցեխ շպրտել անձի վրա,բայց իրեն հո բոլորը շատ լավ են ճանաչում ՝թե՛ուսանոզությունը,թե դասախոսությունը։Դուք միայն ու միայն Ձեզ եք վնասում Ձեր չարությամբ,մեղք եք,,,,,
Ես չեմ հասկանւմ,Հայոց լեզուն էլ լեզու չէ՞։Ինչ՞է կարող է՞ մաթեմաթիկոս կամ բնագետ են նշանակել։Ես չնայած կապ չունեմ Գյումրիի հետ ընդհանրապես,բայց կարդալով մեկնաբանությունները զարմանում եմ,թե հո ամբիոնի վարիչ չեն նշանակել,որ բողոքում են,,Շատ նորմալ երևույթ է։Լեզուներ են ուսումնասիրում այդ ֆակուլտետում,իսկ տվյալ անձը լեզվի մասնագետ է։
Խնդրում եմ գոնե միայն Ա.Միրիջանյանին հետ բերեք առանց իրեն ես չեմ պատկերացնում Ինստիտուտը նույնիսկ չեմ ուզում մտածել թե ինչ կլինի օտար լեզուների ֆակուլտետը առանց Miss Mirijanyan-ի:Խնդրում եմ շատ-շատ հետ բերել գոնե միայն Միրիջանյանին:
Իրոք շաաատ վատ է որ ֆակուլտետից գնացին մեր 2 փայլուն ու իմ համար անփոխարինելի մասնագետները՝Ա.Միրիջանյանն ու Սիլվա Գրիգորյանը.Բայց ուրախ եմ նրա համար որ ֆակուլտետում տիրող վախի ու սարսափի մթնոլորտը կփոխվի դեպի լավը մեր նոր դեկանի շնորհիվ,ուսանողնրն այլեւս իրենց նվաստացած չեն զգա.
Չլինի ենքան միամիտ եք , որ կարծում եք գալիք պետական քննություններին Մելքոնյանը քիչ փող է հավաքելու ՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
Ինչքան հասկացա ձեր վառված հոգին թեթեւվացնելու միակ ձեւը գալ ու էստեղ անիմաստ մեկնաբանություններ թողնելն է. Երեվի սա միակ տարբեակն է ձեր ներսում կուտակված թույնը թափելու….
Դուք հանգիստ եղեք,մենք միամիտ չեք,մեր նախկին դեկանն ու իր թիմակիցները մեզ լաաավել վարժեցրել են փող հավաքելուն…չնայած միշտ փորձում էին անմեղ տպավորություն թողնել թե իրենք ուր,փող հավաքելն ուր….ամոթ է գոնե փողից միք խոսեք,էդ տարիներով եկած բան է….
ժողովուրդ ջան փող վերցնելը միշտ եղել է ու կլինի,նախորդ դեկանն էլ պակաս չմնաց էդ ավանդույթը տարիներ շարունակ վայելելուց իր ընկրուհիների հետ մեկտեղ,ու փորձում էին վստահեցնել որ իրենք կաշառք չեն վերցնում…էնպես վոր ծիծաղելի բաներ միք գրեք..գումար հավաքելը միշտ էլ եղել է…..
Մի խոսքով երեխեք ջան պատրաստվեք, բան էլ չի փոխվելու փողերն հավաքեք , որ պետականները ստանաք։ Ձեր նոր դեկանը նախորդից մի բանով է տարբերվելու , որ անգլերենի լեզվական իմացությունն անհամեմատ ավելի ցածր է լինելու. . . . համ էլ պրոռեկտոր դառնլ չստացվեց, գոնե դեկան տարբերակը կա ու կա . . . .
Գիտեք՞,ահավոր խղճում եմ այդ ծպտյալ «Հովիկ»արական սեռի ներկայացուցիչ ներկայացող անձնավորությանը……..իրոք,երևի էդ հողի վրա հոգեկան խանգարում ստանա վերջը։Խեղճ մարդը իր համար հանգիստ աշխատում է,,ուսանողները գոհ են,ոչ մի գումարի մասին մինչև հիմա խոսք անգամ չի եղել………..Ֆակուլտետում հանգիստ աշխատանքային մթնոլորտ է, ամենքը իրենց գործին են…..Ինչու՞եք ուզում,որ անպայման ինչ որ բան վատ լինի,դուք դրանից ինչ՞կշահեք,ապրեք հանգիստ ձեր կյանքով և միք մտցրեք ձեր կեղտոտ քիթը ուրիշների գործերի մեջ։
Ճիշտը միշտ էլ ցավեցնող է, բայց մեր իրականությունն այս է . . . . բոլորն էլ համաձայն են պրն Մելքոնյան, ենքան պարապ եք , որ նույնիսկ ժամանակ ունեք իմ գրածներին պատասխանելու . . .Չլինի տիկին Ֆարմանյանը ազատ է արձակել Ձեզ՞՞՞՞՞՞՞։):):):)
Ինչպես կասեր ռուս դասականը.տխուր եք ապրում, պարոնայք:
Շատ եմ ցավում վաստակաշատ Սայա Սեդրակովնայի հեռանալու կապակցությամբ։ Ի՞նչ է ամբողջ ֆակուլտետում մի նորմալ մասնագետ չկար, որ ուրիշ տեղից են դեկան բերում։ Նշնակում է պաշտոնը պետք էր, խոստացել էին, որոշ ծառայությունների համար , ստեղծեցին . . . բայց ու՞մ հաշվին. . .միանշանակ ուսանողների. . .