Լույս է տեսել «Քննիչի կյանքից. հուշերի եւ հույզերի խճանկար» գիրքը: Հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող Նորիկ Պետրոսյանի այս գրքում ներկայացված է խորհրդային դատախազական համակարգի երախտավոր Յուրա Ղազարյանի քննչական գործունեությունը՝ որպես մասնագիտական հմտության եւ քաղաքացիական պարտքի օրինակ: Գրքում կան նաեւ խորհրդանշական անդրադարձեր գերդաստանի պատմությունից: Գիրքը կարդացվում է մի շնչով, քանի որ գրված է հյութալի լեզվով, ու պատահական չէ, որ հույզերի խճանկար է:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ