Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինձ ճանաչողները գիտեն, որ ես որեւէ մեկի մահվան հետ կապ ունենալ չեմ կարող». Անի Քոչարյան

Մարտ 29,2013 14:42

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» ցուցակի թեկնածու, «Yes» ամսագրի հիմնադիր Անի Քոչարյանը Aravot.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է իրականում կատարվել, կանչվե՞լ է նա հարցաքննության՝ հեռուստասերիալի  դերասանի Արսեն Առաքելյանի մահվան լուրից հետո, թե՞ ոչ, պատասխանեց. « Դերասանը ինչ որ անձնական գրառում է արել, ինչ որ մեկը նկատել է, ու քանի որ  դա կապված է եղել հայտնի մարդու անվան հետ, օգտագործելով իմ անունը եւ այդ մարդու մահը, գրել է իր ֆեյսբուքյան էջում, որը վերցրել է բլոգյնյուզը, իսկ մյուս լրատվամիջոցներն էլ ,առանց երկար մտածելու, վերցրել տարածել են դա: Ինչպե՞ս կարելի է օգտագործել մարդու մահվան լուրը, փորձել հրահրել ինչ որ ինտրիգներ, սկանդալ՝ խաղալով իմ ապրումների հետ: Ամուսինս պատահական նկատեց, ուշ ժամ էր, ինձ ցույց տեց Բլոգնյուզի գրառումը, չհավատացի աչքերիս, արձագանքեցինք, որ հանեն այդ լուրը, հետագայում տեսնելով մեկանբանությունները, տեսա նաեւ, որ կա դժգոհություն, մարդիկ պահանջում էին Բլոգնյուզից՝ հանել այդ հրապարակումը: Առավոտյան միակ բանը, որ մեզ մնում էր անելու, ճիշտ է, սկզբում խնդրել էինք, հետո դիմեցինք իրավապահ մարմիներին: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես որեւէ մեկի  մահվան հետ կապ ունենալ չեմ կարող: Իրավապահ մարմինները նույն օրը ինձ հետ կապ հաստատեցին, ընթացք տրվեց գործին,պարզապես այս պահին չեմ  ուզում հայտարարություն անել, իսկապես չգիտեմ՝ դատի տալ Բլոգնյուզին ու այդ տղային, այսօր հանդիպելու եմ իմ իրավաբանի հետ, ամեն ինչ դեռ պարզ չի»:

Անին նաեւ նշեց, որ իրենց այդ գործով հարցաքննության չեն կանչել, ինքն է գնացել վեցերորդ վարչություն խոսելու, պարզելու, թե ինչ պետք է անել .«Բնականաբար, այստեղ դատի պետք է տալ ոչ մայն Վահան Ղուկասյանին, ես կասկածում եմ, որ այդպիսի մարդ իրականում գոյություն ունի, որովհետւ Բլոգնյուզը ունի տասնյակ ֆեյք էջեր: Երեկ, երբ ինձ լուսանկար ցույց տվեցին, որ արդյոք դա նա՞ է, ես չգիտեմ, եթե նա նույնիսկ ֆեյք է, միեւնույն է, դա ժամերի խնդիր է, ես ապավինում եմ մեր իրավապահ մարմիններին»:

Իսկ եթե, այնուամենայնիվ, Անի Քոչարյանը որոշի  դատի տալ, ապա փոխհատուցում ստացած գումարը կփոխանցի բարեգործական նպատակներով:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031