Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչխարի գլխաքանակի ավելցուկ ունենք, դրա համար էլ արտահանում ենք

Մարտ 29,2013 14:27

ԱՊՀ երկրներում անասնաբուծության գլխաքանակով Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել, 2-րդը Ուզբեկստանն է

Ոչխարի միսը 500 դրամով էժանանալու է, տավարի միսը՝ նույնպես, բայց` 100-200 դրամով: Այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Մսամթերքի շուկայում գնանկումը պայմանավորված է մեր երկրում այս տեսակի մսեղենի ավելցուկով. «Գլխաքանակն աճել է եւ միսը էժանանալու է»,-վստահեցրեց պարոն Հովհաննիսյանը:

Գյուղոլորտի պաշտոնյայի տվյալներով՝ ԱՊՀ երկրներում անասնաբուծության գլխաքանակով Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել, 2-րդը Ուզբեկստանն է: Հարցին, թե մեր երկրից մեծ քանակությամբ ոչխարի արտահանումն արդյոք տեղական շուկայում չի՞ ստեղծում ոչխարի մսի դեֆիցիտ, ինչի հետեւանքով ոչխարի միսն այդքան թանկ է, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ մեզ մոտ գրեթե ամեն տարի ոչխարների գլխաքանակը մոտ 200 հազարով ավելցուկ է տալիս, դրա համար պետք է արտահանենք: Իրանից բացի Իրաքի հետ նույնպես պայմանավորվածություն է ձեռք բերվել ոչխարներ արտահանելու:
Տարեկան 2000 տոննա ձկնամթերք էլ արտահանում ենք Ռուսաստան: Աշոտ Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ ձկնամթերք արտահանում է 30 ընկերություն. «Ձկնամթերքի արտահանման ծավալները 2-3 անգամ էլ կարող ենք ավելացնել»:
Չնայած նրան, որ օրերս Aravot.am-ի հետ զրույցում «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը վստահեցրել էր, https://www.aravot.am/2013/03/27/220133/  որ «Զատիկի» տոնին ընդառաջ ասոցիացիայի ուսումնասիրությունները  պարզել են, որ հավի ձուն 55 -60 դրամից դարձել է 75 դրամ, պարոն Հովհաննիսյանը հայտնեց, որ վերջին երկու տարում ձվի շուկայում տոներից առաջ թանկացումներ գրեթե չեն լինում. «Արդեն երկու տարի է, գյուղնախարարության եւ խոշոր թռչնաբուծարանների տնօրենների հետ կազմակերպվում են հանդիպումներ, ինչը հնարավորություն է տալիս կողմնորոշվել ձվի արտադրության եւ ներքին սպառման ծավալների հնարավորությունների մասին համեմատականներ կազմելու առումով, դա թույլ է տալիս, որպեսզի մենք շրջանցենք առանձին տոնակատարությունների ընթացքում ձվի պահանջի նկատմամբ, կտրուկ պահանջարկի աճը: Ձվի արտադրության առումով լրիվ ինքնաբավ ենք: Ներկայումս ձու արտադրողները խնդիրներ են ունենում ձվի իրացման հարցում: Ձվի գնի աճ չկա, որոշակի միտումներ կան ձուն իրացնողների կողմից»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031