«Նախագահական ընտրություններին վերջակետ ինձ համար դրված չէ»,- այսօր «Ելակետ» ակումբում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության փորձագետ Արման Մուշեղյանը:
Մուշեղյանը կարծում է` այն խնդիրը, որ պետք է ապացուցվեր, Րաֆֆի Հովհաննիսյանը ապացուցեց. «Նա ապացուցեց, որ իշխանությունները հերթական անգամ ցուցադրում են, թե պատրաստ են գնալ երկխոսության, բայց իրականում դա այդպես չէ, նրանք ոչինչ չեն առաջարկում, միակ բանը սահմանադրական բարեփոխումներն էին: Ի վերջո, այն խոսքը, որին հավատաց ժողովուրդը, իր մեջ պարունակում էր խոստում, որ պետք է բացառվի կոռուպցիան, աշխատատեղեր բացվեն, թոշակներ բարձրացվեն եւ այլն»:
Մուշեղյանը կոչ արեց Րաֆֆի Հովհաննիսյանին՝ դադարեցնել հացադուլը, որովհետեւ, ըստ նրա, մինչ ապրլի 9-ը Րաֆֆի Հովհաննիսյանին ուժ է պետք: «Ամեն ինչ կորոշվի ապրիլի 9-ին, եթե մենք չկարողացանք վերականգնել արդարությունը, քաղաքապետի ընտրություններում էլ ոչինչ չի փոխվի: Ապրիլի 9-ից հետո, եթե ստացվի այնպես, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գա իշխանության, քայլեր կձեռնարկվեն, որ քվեաթերթիկների պարկերը բացվեն, եւ ցույց տան, թե իրականում ինչ էր տեղի ունեցել»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև