Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Քոչար. «Դեռեւս քաղաքականություն մտնելու հայտ չեմ ներկայացրել»

Մարտ 29,2013 14:08

«Ովքեր շահարկում են իմ մանեքենուհի լինելու փաստը, հիշեցնում եմ`ավագանի լինել չի նշանակում լինել քաղաքական գործիչ»՝ ասում է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» ցուցակում ընդգրկված Անի Քոչարյանը:

Այսօր «Ելակետ» ակումբում «Ժառանգություն» կուսակցության ավագանու ցուցակի թեկնածու, «Yes» ամսագրի հիմնադիր Անի Քոչարը, անդրադառնալով ցուցակում իր ներգրավվածությանը, ասաց.«Դա իմ նախաձեռնությունը չի եղել, ինձ զանգահարել են, առաջարկել, ես էլ սիրով համաձանվեցի: Ամբողջ կյանքում ինչ ես ստանձնել եմ, սկսած ժամանցային ամսագրից, իմ գործունեությամբ ապացուցել եմ, որ այն, ինչ ես անում եմ, անում եմ լավ: Կարծում եմ, ցուցակում իմ լինելը արդարացված է, իսկ բոլոր նրանց, ովքեր չարախոսում են, ասեմ, որ ես այդ ժամանակը օգտագործում եմ ինչ որ բան անելու համար: Ես կուսակցական չեմ, չեմ էլ լինի, որովհետեւ դրանով չի պայմանավորվում գործ անելը: Ցուցակում տասներորդն եմ, ամուսինս` Արմանն էլ, «Ժառանգության» պատգամավորական ցուցակում էր տասներորդը: Դա մեզ համար լավ թիվ է»:

Առաջին ոլորտը, որին կանդրադառնա Անի Քոչարյանը, ասաց` գուցե սուբյեկտիվ լինի, բայց դա հաշմանդամների խնդիրներն են, քանի որ այդտեղ իր կարծիքով բոլորը միշտ թերացել են, ապա կանդրադառնա քաղաքի մի շարք խնդիրներին, որոնք տարիներ շարունակ անլուծելի են մնացել: «Նրանք ովքեր շահարկում են իմ մանեքենուհի լինելու փաստը, այդ մարդկանց հիշեցնում եմ, որ ավագանի լինել չի նշանակում լինել քաղաքական գործիչ: Դեռեւս քաղաքականություն մտնելու հայտ չեմ ներկայացրել, բայց դա՝ դեռեւս, իսկ մեր կյանքը կախված է հենց քաղաքականությունից»,- հավելեց Քոչարյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Դուք շատ խելացի և համոզիչ խոսում եք: Տա աստված, որ այդպես էլ գործեք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031