Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյան. «Ես կոալիցիոն կադր եմ»

Մարտ 29,2013 13:59

«Եթե նախկինում օմբուդսմենին նշանակում էր ՀՀ նախագահը, ապա այժմ օմբուդսմենին նշանակում է ԱԺ-ի բավականին լուրջ մեծամասնությունը: Եվ եթե ինձնից դժգոհ լինելու կամ իմ աշխատանքը գնահատելու կարիք լինի, ըստ օրենքի, այն պետք է անի ԱԺ մեծամասնությունը, ԱԺ-ն: Ես արդեն տեսնում եմ, որ ՀՀԿ-ի առանձին գործիչներ որոշակի դժգոհություններ ունեն. մենք հարգանքով ենք մոտենում այդ գնահատականներին, բայց ունենք մեր բացատրություններն ու պնդումներն այդ գնահատականների հետ կապված»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

Լրագրողներից մեկի հարց-դիտարկմանը, որ ինքն ընկալվում է, որպես երկրորդ նախագահի «կադր», Կարեն Անդրեասյանն ասաց. «Եթե հարցին այդ տեսանկյունից նայենք, ապա, ես կոալիցիոն կադր եմ, որտեղ կա ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն: Ես առաջին իսկ օրն ասել եմ, որ շնորհակալ եմ իրենց ՝ այդ վստահության համար, բայցեւ՝ պարտական չեմ եւ պարտական չեմ եղել: Ես գնահատել եմ իրենց վստահությունը եւ անում եմ այն, ինչի համար իրենք ինձ ընտրել են եւ հուսամ, որ դրական գնահատական կլինի մի օր»:

Հիշեցնենք, որ ՄԻՊ-ի հասցեին վերջերս քննադատությամբ հանդես եկավ, մասնավորաբար, ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրելու հետ կապված : «Հարկավոր է մի քիչ էլ ինքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը պարապի, հասկանա, թե ինչի մասին է խոսում եւ երբ է խոսում: Նրա գերխնդիրը այն է, որպեսզի օրենսդրության պահանջների հիմքով հնարավորինս աջակցի մեր հասարակությանը՝ լարվածությունը թուլացնելու, առավել մտերիմ միջավայր ստեղծելու համար: Է՜, հո կրակը չե՞նք ընկել, որ Մարդու իրավունքների պաշտպան ենք նշանակել, ինքն էլ իր բնավորության գծերը փորձում է հասարակությանն ընդհանրացնել»,- ասել էր Գալուստ Սահակյանը:
Ընդհանուր առմամբ, օմբուդսմենն արձանագրում է, որ եւ ոստիկանության, եւ ընդդիմության գործելակերպը խաղաղ հավաքների ժամանակ, բավականին քաղաքակիրթ է դարձել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031