Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը չհստակեցրեց՝ վաճառե՞լ է իր ընկերությունը Միքայել Մինասյանին

Մարտ 29,2013 13:37

«Դիֆենս» իրավաբանական ընկերությունը այլեւս չի պատկանում Մարդու իրավունքների պաշտպանին, եւ որպես ընկերություն, այլեւս չի գործում»,-այսօր մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչ ճակատագրի արժանացավ իր ղեկավարած ընկերությունը, ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Հիշեցնենք, որ մինչ ՀՀ օմբուդսմենի պաշտոնը ստանձնելը, Կարեն Անդրասյանը ղեկավարում էր «Դիֆենս» իրավաբանական ընկերությունը, որն ինքն էր հիմնել: Մամուլում լուրեր եղան, որ ընկերությունը վաճառվել է Վատիկանում ՀՀ նորանշանակ դեսպան Միքայել Մինասյանի եղբորը՝ Գրիգոր Մինասյանին: Վերջինս ղեկավարում է «Էյ էմ» իրավաբանական ընկերությունը, ընդգրկված է նաեւ Երեւանի ավագանու  ՀՀԿ-ի ցուցակում:

«Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ընկերությունն օտարել եմ Հայաստանի մի քաղաքացուհու, ում անունը չեմ հրապարակի, քանի որ նա մեղավոր չէ, որ իրեն տրվել է իմ բաժնեմասը: Նա երբեք չի ցանկացել լինել հրապարակային գործիչ, հետևաբար՝ իրեն իսկ պաշտպանելով ավելորդ հասարակական հետաքրքրությունից, ես այդ քաղաքացուհու անունը չեմ հրապարակում: «Դիֆենսն» այլևս որևէ առնչություն չունի ինձ հետ, և կարող եմ վստահեցնել, որ «Դիֆենսը», որպես ընկերություն, այլևս չի գործում: Չի գործում այն պատճառով, որ իրավաբանական բիզնեսը նման չէ խանութի կամ ռեստորանի բիզնեսի, որտեղ դու պաշտոն ես ունենում, հետո մեկը քո փոխարեն դա աշխատեցնում է: Դա մի բիզնես է, որտեղ անձն է այդ բիզնեսի կրողը, դեմքը: Եթե չկա անձը, ապա այդ բիզնեսը այլևս չի կարող քեզ պատկանել»,-ասաց Կարեն Անդրեասյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031