ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի գնահատմամբ՝ հետընտրական զարգացումները սկսում են կորցնել իրենց լրջությունը:
«Նամակագրական այն կապը, որը հիմա ստեղծվել եւ ամենայն հավանականությամբ ցույց է տալիս, որ «Հայփոստը» լավ է աշխատում, կարողանում է նամակները արագ իրար հասցնել: Բացի դրանից որեւէ խնդիր չեմ տեսնում, որ լուծում է ստանում»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց պարոն Կարապետյանը:
Նրա խոսքերով, սկսված գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելը դառնում է անհնար. «Չեմ տեսնում, թե ինչու է այս ամենն արվում: Եթե հերիքում էր ձայների քանակն ու որակը՝ կարելի էր գնալ ավելի կտրուկ գործողությունների, եթե չկան կտրուկ գործողություններ, ապա պետք է գնային համաձայնությունների… եթե պետք է գնային սակարկությունների, ավելի լավ է հենց սկզբից անեին… լրջությունը կորում է: Ի՞նչ է ուզում իշխանությունը, պարզ է՝ ապահովել իր լեգիտիմությունը մինչեւ վերջ: Եթե այս գործընթացը վերջանա այնպես, ինչպես միշտ, այսինքն՝ Սերժ Սարգսյանը մնա նախագահ դե ֆակտո, ուրեմն Րաֆֆի Հովհաննիսյանի ու նրա թիմի համար սա դառնում է լեգիտիմության խնդիր: Այսինքն իրենց գործողություններով լեգիտիմացնում են Սերժ Սարգսյանին»:
Պարոն Կարապետյանը Ր. Հովհաննիսյանի պահանջները հստակ չի համարում. «Պահանջների մեջ չկան ոստիկանապետի, վարչապետի հրաժարականի խնդիր եւ տարբեր խնդիրներ, որ իշխանական թեւերը փորձում են օգտագործել յուրաքանչյուր ֆակտոր պայքարի համար… մարզպետերին փոխեն, նախարարներին փոխեն՝ շատ լավ է, ո՞վ է դեմ, եթե նրանցից լավերին կգտնեն: Բայց դժվար եմ հասկանում, որ որեւէ նորմալ մտածող գնա այս պարագայում աշխատի, երբ ոչ մի ծրագիր՝ ոչ տնտեսության, ոչ քաղաքական զարգացման ծրագիր չկա: Լինելու է պաշտոնների փոխատեղում»:
Կարդացեք նաև
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ իշխանությունները կշարունակեն ճնշել ԲՀԿ-ին՝ ԲՀԿ-ի ղեկավարության տեղն ու դերը ցույց տալու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Բոնապարտն ասում էր. «Սկզբում հարկավոր է մտնել պայքարի, իսկ հետո արդեն կտեսնենք»:
Ի՞նչ ծրագիր, ի՞նչ բան, հազար անգամ արդեն ասվել ու գրվել է ծրագրերի մասին: Ժողովրդական խոսքն ասում է, որ չափից շատ երկար մտորողն ու տարբերակներ քննարկողը վերջում սխալ որոշում է կայացնում…