Մամուլի ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Չեխիա-Հայաստան խաղից հետո Վարդան Մինասյանի այն հայտարարությունը, թե իր առջեւ Բրազիլիա մեկնելու խնդիր չի դրվել, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նախ ճշգրտեց, որ Վարդան Մինասյանը այդպիսի արտահայտություն չի արել, այլ ասել է, որ ինքը այդպիսի բան չի ասել: «Բայց Վարդան Մինասյանը, միեւնույն է, ճիշտ չի արտահայտվել, որովհետեւ նախ ես եմ միշտ այդպիսի խնդիր դնում, ապա, հակառակ դեպքում էլ ինչի՞ համար ենք խաղում: Ազգային հավաքականը տուրիստական գործակալություն չէ», – հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
պ.Հայրապետյան, ինչ կատարվում է հայկական ֆուտբոլում վատ է.Ազգային հավաքականն հայկական ֆուտբոլի գնահատման չափանիշն է.Այո հրավիրվածների մեջ Փյունիկի տղաներն են,որոնք անգամ Եվրոպայի մրցաշարերում առաջին փուլից են դուրս մնում.Տղաներին հարկավոր է մարզվել ու մարզվել և ոչ թե մնալ միջակության վրա.Միջակ ֆուտբոլիստ հավաքականին հարկավոր չէ..Հայ լավ ֆուտբոլիստներ ամենուր կան հնարավորություն տվեք,թող գան ու օգնեն.Տեղական թույլ մարզիկներով առաջ գնալն այսօր անհնարին է.Խստությունն լավ է,բայց ոչ այ չափի,որ անտեսեք տղաների կարծիքը.Շատ եք ,պ.Հայրապետյան ֆուտբոլիստներին ճնշում/ձեր մեկնաբանությունները դիտեք գոնե ու մտածեք /.Կոպիտ վարվելակերպով հաջողության հասնելն անհնարին է.Հետևում եմ հայ ֆուտբոլիստների ելույթներին,սատարում նրանց,բայց և տեսնում եմ,որ հավաքականին ավելի օգուտ կտան դրսում հանդես եկողները եթե մարզվեն միասին ու ընկերական խաղեր անցկացնեն լավագույն թիմերի հետ.Մարդ սովորում է իրենից ուժեղից.Գոհ եմ Հենրիկի,Արազի ,Պիցելիի,Յուրայի,Բերեզովսկու խաղից.Մյուսներին գիշեր ու ցերեկ պարապել է պետք,Մարզիչն ինչ անի որ հիմքում Փյունիկն է ու այլ բաներ ևս.Դրսում լավ հայ ֆուտբոլիստներ շատ կան,ոգևորեք տղաներին թող գան ու որակով դառնա հայկական ֆուտբոլը.Մտածեք նաև մարզիչ,լավ մարզիչ ունենալ/հայ մարզիչներ կան/հրավիրեք թող Վարդանի հետ լինեն.Հույս ունեմ,որ մի բան կփոխվի.Լավ չէ լինել ետնապահների ցուցակում.