Այսօր հրավիրված ՀՖՖ գործկոմի նիստից անմիջապես հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպումում ասաց, որ Հայաստան-Չեխիա հանդիպումից հետո գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հուզված եւ ընկճված էր եւ հոգեբանական այդ վիճակում հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ինքը մերժել է:
«Ես չեմ կարծում, որ նա պիտի հրաժարական տա, քանի որ մեր հավաքականը ունի ուրույն խաղային ձեռագիր: Ես մերժել եմ նրա հրաժարականը եւ այսօր մեր գործկոմի անդամներն էլ քվեարկությամբ որոշեցին, որ նա շարունակելու է գլխավորել ազգային հավաքականը», – ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ