Երեկ, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը Պարույր Հայրիկյանին արտասահմանում բուժվելու համար հատկացրել է 50 հազար ԱՄՆ դոլար, հեռախոսազրույց ունեցանք նրան բուժող բժիշկներից մեկի՝ Գագիկ Մուրադյանի հետ։ Զրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ։
– Պարոն Մուրադյան, Պարույր Հայրիկյանի մոտ ի՞նչ խնդիր էր, որ
այստեղ հնարավոր չէր բուժել։
– Կապված հրազենային վիրավորումի հետ էնտեղ ներվային հուսյակում բարդություններ կան, որից գալիս են ուժեղ ցավերը եւ ձեռքի թուլությունը։
Կարդացեք նաև
– Ի՞նչ բուժում է լինելու, որ այստեղ չէիք կարող ապահովել։
– Հոլանդացիների պատասխանը ես չեմ կարող տալ, խոսքը գնում էր
ներվիրահատական բուժման մասի։ Հիմա, թե իրենք ինչ կորոշեն, ես
ոնց պատասխանեմ։
– Այսինքն՝ այստեղ բուժել չէի՞ք կարող։
– Մենք՝ ոչ։ Նման հարցերի ես իրավասու չեմ պատասխանել։
– Պարոն Մուրադյան, ռեա՞լ է, որ բուժումը կազմում է 50 հազար դոլար։
– Հոլանդացիներն էդ են ասել, իհարկե գները մեզանից շատ ա տարբերվում։ Բայց թե ինչ են կատարելու, դա հլը պարզ չի։ Իրանք էլ իրենց ստուգումները պետք է անեն, նրանից հետո նոր արդեն կորոշեն, թե ինչ պետք է արվի: Բժշկությունը ճշգրիտ գիտություն չի, պետք է զբաղվել հիվանդով, հետո ժամանակը ինքը ցույց կտա, թե ինչ ա պահանջում։ Ես չգիտեմ՝ դա կոնսերվատիվ բուժումա լինելու, վիրահատական բուժումա լինելու, ես չգիտեմ, թող ստուգեն, ճշտվի։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայկական ժամանակ»
Հայրիկյանն ասում է, որ արտերկրի բժիշկները զարմացել են, որ այդ վերքն իրեն չի սպանել. նշանակում է՝ մեր բժիշկներն ավելի լավն են: