Մարտի 27-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունում` Երկրապահ Կամավորականների Միություն նախագահ Մանվել Գրիգորյանի պատվավոր ներկայությամբ տեղի ունեցավ ԵԿՄ եւ Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության (ANACRA) համատեղ միջոցառումը` նվիրված Արցախի ազգային-ազատագրական շարժման 25-ամյակին:
Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը` կարեւորելով ֆրանսահայերի մեծ ներդրումը Արցախյան շարժման մեջ եւ շնորհավորելով երկու միությունների ղեկավարներին համագործակցության հիմքերը դնելու կապակցությամբ:
Հայաստանեաց առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Սրբազան Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի օրհնության խոսքից հետո ելույթներով հանդես եկան ԵԿՄ եւ Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության ներկայացուցիչները:
Այնուհետեւ կայացավ ԵԿՄ մեդալների եւ պատվոգրերի շնորհման արարողությունը, որի ընթացքում պարգեւատրվեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, Ֆրանսիայի Թեմակալ առաջնորդը, Արցախի ազատագրմանը մասնակցած ԵԿՄ անդամներ, ֆրանսահայ բժիշկներ, լրագրողներ եւ շարժման տարիներին Արցախի ժողովրդին իրենց աջակցությունը ցուցաբերած այլ անհատներ:
Կարդացեք նաև
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ