Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է կառավարությունն ընդունում աննախադեպ որոշում

Մարտ 29,2013 11:53

Երեկ ՀՀ կառավարությունը որոշել է իր պահուստային ֆոնդից 20 միլիոն 500 հազար դրամ հատկացնել Պարույր Հայրիկյանին՝ բուժումը արտերկրում շարունակելու համար։ Հայրիկյանը հրազենային վնասվածք էր ստացել այս տարվա հունվարի 31– ին՝ իր դեմ կատարված մահափորձի ժամանակ։ Կառավարության այս որոշումը մեծ եւ հիմնականում խիստ բացասական արձագանք է գտել սոցցանցերում։ Մարդիկ տեղադրում են բազմաթիվ երեխաների լուսանկարներ, որոնց կյանքը կախված է արտերկրում վիրահատվելուց եւ դա դիտարկում կառավարության վերը նշված որոշման ֆոնին։ Բայց սա հարցի միայն մի կողմն է։ Իսկ ինչպե՞ս է կառավարությունը հիմնավորել հարկատուների հաշվին Հայրիկյանի արտերկրյա բուժումը ֆինանսավորելու որոշումը։ Հիմնավորել է այսպես. «Պ. Հայրիկյանի բուժումը կազմակերպվել էր Երևանի մասնագիտացված բուժհաստատություններում, սակայն առողջության լիարժեք վերականգման համար նպատակահարմար է շարունակել բուժումը արտերկրում։ Նախնական հաշվարկներով բուժումը արտերկրում հնարավոր է կազմակերպել մոտ 20,500.0 հազ. դրամով»։ Սա աննախադեպ հիմնավորում է։ Կառավարությունը իր պահուստային ֆոնդից ցանկացած նպատակով գումար հատկացնելու համար հազար ու մի փաստաթուղթ է պահանջում, որոնցում ցույց են տրվում մինչեւ վերջին լուման ծախսելու հիմնավորումները։ «Նախնական հաշվարկներ» բառակապակցությունը նման դեպքերում չի օգտագործվում։ Երեկ Հայրիկյանին բուժող բժշկի հետ զրույցից պարզվել է, որ առայժմ հայտնի չէ նույնիսկ՝ Հայրիկյանին վիրահատելու են, թե այլ կերպ են բուժելու։ Ու այդ ֆոնին կառավարությունը արդեն 50 հազար դոլար է հատկացրել։ Ինչո՞ւ։ Այս հարցի պատասխանը գտնելու համար թերեւս պետք է կրկին ուսումնասիրել, թե ինչու մահափորձից հետո Հայրիկյանը ունենալով իրավունք, հնարավորություն, սկզբում նաեւ ցանկություն, այդուհանդերձ քայլ չձեռնարկեց ընտրությունները հետաձգելու համար։ Միայն հետագայում պարզվեց, որ այդ հետաձգումը կարող էր ճակատագրական լինել Սերժ Սարգսյանի համար։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031