Այսօր ներկայացնելով 2012 թվականի տարեկան զեկույցը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ասաց, որ զեկույցը բաղկացած է 136 էջից: ՄԻՊ-ի տարեկան զեկույցում ներկայացված են 22 պետական մարմինեի, գերատեսչությունների աշխատանքների վերեբերյալ դիտարկումներ, որոնք պարտավոր են ապահովել մարդկանց իրավունքները: Զեկույցում բարձրացված են 148 համակարգային խնդիրներ, որոնք, ըստ Պաշտպանի, ազդում են բոլոր քաղաքացիների վրա, անգամ ամենաբարձր պաշտոնյաների:
Կանխելով հարցը`ո՞վ պետք է լուծումներ տա այդ խնդիրներին, Կարեն Անդրեասյանն ասաց, որ Արդարադատության նախարարությունում մշակում է գործողությունների ծրագիր, որը կոչված է լինելու լուծումներ տալու այդ հարցերին: Ստեղծվել է նաեւ միջգերատեսչական հանձնաժողով`նախագահի հրամանագրով, որը ղեկավարելու է ԱԱԽ քարտուղարը: Կարեն Անդրեասյանի կարծիքով, սա խոսում է այն մասին, թե ինչ կարեւորություն են տալիս այդ հարցերին իշխանության ամենաբարձր օղակներում:
Կանխելով նաեւ նախագահական ընտրությունների վերաբերյալ լրագրողների հարցերը`ասաց, որ Գյումիրում, ապրիլի 2-ին կհրապաակվի արտահերթ-հատուկ զեկույցը, որտեղ կհնչեն գնահատականներ` նախագահական ընտրություններում մարդու իրավունքների խախտումների մասին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ