Շախմատի հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին եւ նահանջեց երրորդ հորիզոնական:
Առաջատարը՝ Մագնուս Կարլսենը, միավորը բաժանեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ ու շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը (7,5 միավոր): Հաղթելով Թեյմուր Ռաջաբովին՝ Վլադիմիր Կրամնիկը շրջանցեց Արոնյանին եւ մրցաշարի ավարտից երեք տուր առաջ 7,0 միավորով դուրս եկավ երկրորդ հորիզոնական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սիրելի Լևոն; Մենք հետևում ենք քո խաղին և աստծուն աղոթում, որ դու հաղթանակես: Թոռնիկս 10 տարեկան է: Ամեն օր հետևում է քո խաղին: Երեկ շատ վշտացավ քո ոչ հաղթանակի համար: Բայց ես նրան սփոփեցի: Խնդրում եմ , իմ Հրաչյայիս համար, լարիր քո բոլոր ուժերը և հաջորդ խաղերում միայն հաղթանակներ պարգևիր: Մենք աղոթում ենք քեզ համար: Թող սկսնակ շախմատիստ թոռնիկս երջանկանա քո հաղթանակով: Աստված քեզ հետ և մեզ բոլորիս հետ: