Երևան-Վորոնեժ չվերթի բուսասանիտարական զննման ժամանակ ուղևորներից մեկի մոտ հայտնաբերվել է հաղարջի սածիլներ և խողողի տնկիներ, որոնք ՌԴ տարածք էին բերվել արտադրանքների ներմուծման օրենքը խախտելով: Գրում է «Վեստի Պե Կա» լրատվականը:
Ուղևորի մոտ բացակայում էր բուսասանիտարական հավաստագիրը, որը պարտադիր է ունենալ, երբ բույս են տեղափոխում մի երկրից մյուսը: Փաստաթղթի բացակայության դեպքում վերահսկող մարմինները իրավունք չունեն թույլ տալու, որ բույսը մտնի երկրի տարածք: Եթե չկա հավաստագիր, ապա չկա ապացույց, որ բույսերը վնասակար չեն:
Գյուղտնտեսական վերասկող մարմինների մամուլի ծառայությունից հայտնել են, որ բույսերն առգրավվել և ոչնչացվել են:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև