Լրահոս
Օրվա լրահոսը

Հախվերդյանը՝ Տարոն Մարգարյանի մասին. «Ազնիվ մարդու ազնիվ տղայա, բայց ինչ-որ մեկը վերեւից է ուղղորդում»

Մարտ 28,2013 23:00

Արմեն Մարտիրոսյանի մասին էլ երգիչը գիտի, որ ազնիվ է եւ գիտի, որ ինքն էլ, Մարտիրոսյանն էլ «անկապ են Րաֆֆի կողքը»

Այսօր Aravot.am-ը երգիչ, մտավորական Ռուբեն Հախվերդյանից հետաքրքրվեց՝ Տարոն Մարգարյանից՝ որպես քաղաքապետ, գո՞հ եք: «Իրա ձեռքը չի»,- պատասխանեց նա: Մենք ճշտեցինք՝ այսինքն ինքը ուրիշի համա՞ր է աշխատում, ուրիշի հրահանգներո՞վ, Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Ինքը ազնիվ մարդու ազնիվ տղայա, բայց որեւէ մեկը վերեւից է ուղղորդում: Ես որեւէ վատ բան չեմ կարող ասել նույնիսկ Սերժ Սարգսյանի մասին, որովհետեւ խաղացողները վերեւում են»:

Մենք ճշտեցինք՝ Սերժ Սարգսյանի՞ց էլ վերեւ, Ռուբեն Հախվերդյանը հստակեցրեց. «Իհարկե, Պուտինն ա, մյուսն ա, մյուսն ա, բայց որ ինքը կարար չթալաներ էս երկիրը, էդ էլ արդեն իրանք են: Կողոպտիչներից մեկն է ինքը, էդքան բան»,- ասաց Հախվերդյանը եւ ավելացրեց՝  «Ինձ համար բոլորովին միեւնույն է՝ ինչ կմտածեն իմ մասին՝ կխփեն ինձ, չե՜ն խփի, կարեւոր չի»:

Մեր հարցին՝ բայց սպառնալիքներ կա՞ն Ձեզ, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ չէ, որովհետեւ ես գիտեմ ոնց անեմ սպառնալիքի դեմ: Ես փողոցի տղա եմ»:

Մեր հարցին՝ իսկ ի՞նչ եք կարծում, Արմեն Մարտիրոսյանը կարո՞ղ է լավ քաղաքապետ լինել, ուշագրավ էր, որ Ռուբեն Հախվերդյանն, այսպես ասած, «տեղը չբերեց» նրան: Երբ ցույց տվեցինք այդ պահին ասուլիս անող պարոն Մարտիրոսյանին, Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց. «Արմեն Մարտիրոսյանը, իմ կարծիքով, ինչքան ես եմ հասկանում, մենք անկապ ենք՝ Րաֆֆիի կողքը կանգնած: Հենց ընենց: Մեզ փող չի տվել, ոչ էլլլ…Ազնիվ մարդ ա Արմենը, էդքանը գիտեմ: Բայց քաղաքապետը պետք է քաղաքային տնտեսությունից հասկանա: Մենք էկոլոգիայի մեծ, ահռելի խնդիրներ ունենք, որ չենք կարող դրա դեմ չպայքարենք: Թեղուտի մասին չի խոսքը, աղբահանության մասին է խոսքը: Աղբի մեջ են գցել մեզ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Levon says:

    Ակամայից հիշում ես Նապոլեոնի խոսքը՝ “լավ է լոել թողնելով հիմարի տպավորություն, քան խոսել եւ հաստատել այդ տպավորությունը”:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031