Նա այսօր էլ պնդում է, որ Սերժ Սարգսյանը «գավառացի տղա» է, «կոմսոմոլի քարտուղար»:
«Ես շատ ցավում եմ, որ Արամ Աբրահամյանը ինձ լավ չի հասկացել: Բայց ես իրան շատ սիրում եմ եւ հարգում եմ: Իմ ասածի տակը էն ա եղել գավառի մոմենտից, ամբողջ հարցը նրանում է, որ Սերժ Սարգսյանը կոմերիտական կոմսոմոլի քարտուղար է, եւ էսօր ուզում էի ասել, որ այդ կոմերիտմիությունը դա Հանրապետական կուսակցությունն է: Ես ոչ մի վատ բան չէի ուզում ասել ոչ մեկին»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, մտավորական Ռուբեն Հախվերդյանը՝ պատասխանելով «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի դիտարկումներին:
Նրա խոսքերով՝ «Ես էլի եմ ասում, որ Սերժ Սարգսյանը գավառական մտածողության մարդ է: Ես չեմ ուզում մի պրեզիդենտ, որ կարդալով խոսի ինձ հետ: 20 տարի ա՝ արդեն մեկը պետք է կանգնի ու բաց տեքստով խոսի: 20 տարի ա՝ էդ չեպեի մեջ ենք: Արտակարգ վիճակներում ենք: Գոնե կանգնի մեկը, ասի՝ չի կարելի էդ տեսակ բաներ: Նա էս հանրապետությունից ոչինչ չհասկացող մեկն ա, իմ կարծիքն եմ ասում: Ես իրավունք ունե՞մ իմ կարծիքը հայտնեմ՝ զզվել ենք արդեն ստից: Սուտը ստի վրա թրիք ա տվել: Էդ Ավգյան ախոռները ո՞վ ա մաքրելու: Նա չի: Նա ասեց «Առաջ Հայաստան»՝ հետ գնաց Հայաստանը, հիմա էլ ասում ա՝ «Ապահով Հայաստան»: Մենք անապահով ենք լինելու: Խնդրում եմ էլի մեր ժողովրդից՝ չընտրել իրան: Չի կարելի անգրագետ մարդը քեզ ուղղորդի: Չի կարելի: Ինքը խեղճուկրակ գավառացի տղայա, կոմսոմոլի քարտուղար ա, խի՞ պիտի ինձի կանգնի ասի՝ դու ոնց պիտի ապրես: Ես զզվել եմ էս ամեն ինչից»:
Կարդացեք նաև
Նա պնդեց, որ նորից անդրադառնում է այս պատմությանը, քանի որ շատ է ուզում, որ Արամ Աբրահամյանը իրեն ճիշտ հասկանա. «Ես որ ասում եմ՝ դրսից եկած մարդը, որը մեր կուլտուրայի հետ որեւէ կապ չունի՝ էդ չեմ ասում: Տակը ուրիշ խոսք կա: Թող իրանք ինձ ճիշտ հասկանան: Չի կարող մի մարդ, որը Կեւորկովի, ներողություն, կճղակների տակ է եղել, չի կարող ստեղ իրա կուլտուրան մեր վզին փաթաթի: Թող գնա, որտեղ իրան շրջապատ պետք է, էնտեղ կպնի: Սաշիկ ախպերը եւ ինքը, որ ամեն տեղ մտել ա փայի մեջ: Արա, դե լավ էլի: Մեր ժողովրդի դեմքին մի հատ նայեք: Էս ի՞նչ ա անում: Առաջ Հայաստան, հետ գնացինք, հիմա՝ ապահով Հայաստան: Անապահով ենք ապրելու, հավատացեք ինձ: Չի կարելի էդ մարդուն վստահել պետություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ամենագլխավոր ու անհերքելի փաստարկը. ՛՛Մեր ժողովրդի դեմքին մի հատ նայեք՛՛:
Մեկնաբանություներից մեկում մեր օրենքների արդյունավետության հետ կապված ես առաջարկել էի լրագրողներին հարցախույզ անցկացնել ավտոբուսների, երթուղայինների և տաքսիստների աշխատանքային պայմանների վերաբերյալ, թե որքանով են այդ պայմանները համապատասխանում ԱԺ կողմից ընդունված օրենքի պահանջներին, սակայն դատելով արձագանքներից, ավելի ճիշտ դրանց բացակայություններից, տեսնում եմ, որ այսօր ղեկավարների կողմից պահանջարկված են այլ թեմաներ, օրինակ՝ https://www.aravot.am/2013/03/28/222763/, ՛՛Էն դու չէի՞ր, որ…՛՛ շարքից:
Մտավորական խոսքով ասած՝ և եղավ այնպես, որ այս վերջին օրերին հասարակական տրանսպորտից շատ օգտվեցի՝ նաև հարկադրված ժամանակ կորցնելով կանգառներում: Դիտում էի սպասող, բարձրացող կամ իջնող մարդկանց և իրոք ցավ էի զգում. բոլորն ասես մի 10 տարով ծերացած լինեին, իսկ ուղևորների խցկման գործակիցն ասես երկու անգամ ավելացած լիներ:
Կարծում եմ մեր գծատեր օրենսդիրները դրանից պետք է որ երջանիկ լինեն, քանի որ ուղևորներիս խցկման գործակիցն ուղիղ համաեմատական է նրանց գերշահույթներին:
Ինչ վերաբերում է տարբեր ռանգի գավառացիներին, ապա հաստատ նրանք իրենց մտավոր կարողությունները գերագնահատել են, և եթե ստացվի այնպես, որ ինչ որ չար հրաշքով նրանց հաջողվի մնալ ժողովրդի մեջքին կապած թամբին, ամենամռայլ կանխատեսումներն անգամ կարող են լավատեսական թվալ:
Նորից կրկնեմ, որ Հախվերդյանը ընդհանրապես չպիտի խոսի: Էս մարդը ուղղակի գարշահոտ է տարածում ու կրկին անգամ ապացուցում է, որ իր նկատառումով գավառացին հենց ինքն է որ կա: Ասեմ ավելին, նա նման ելույթներով ուղղակի “խփումա” ընդդիմության գործին ու պատիվ չի բերում Արմեն Մարտիրոսյանի կարգի պայքարողներին ում որ ինքը տեղը չի բերում: Էս կերպարի տեր “քաջերը” միայն կոնծելուց կամ “եթերային” ծուխ քաշելուց հետո են մտքի համարձակ թռիչքներ դուրս տալիս;
Եթե խոսքերիս մեջ անձնական վիրավորանք եք տեսնում, կարող եք չտպել, բայց էդ դեպքում մի տպեք նրա ազատ արտահայտած մտքերը ևս, քանի որ դրանք ծայրից ծայր գարշելի անձնական վիրավորանքներով են “համեմված”;
Ասում եք. ՛՛Նորից կրկնեմ, որ Հախվերդյանը ընդհանրապես չպիտի խոսի՛՛:
Թույլ տվեք հարցնել, այդ Դուք ե՞ք որոշում, թե ով խոսի, իսկ ով՝ ոչ, և եթե այո, ապա այդ երկնային մանդատը Ձեզ որտեղի՞ց…
Հետաքրքիր է իմանալ, թե ինչ կարծիքի եք Հայկ Բաբուխանյանի, Արտաշես Գեղամյանի, Գալուստ Սահակյանի, ինչպես նաև նոր ծագող Գալուստ Սահակյանների խոսքի իրավունքի մասին:
Հ.Գ. Վատ չէր լինի արտահայտեիք նաև Ձեր վերդիկտը ասենք՝ Լեհաստանի նորաթուխ բլոգերի, էդ ԱՄՆ-ՄԱՄՆ, ԵՄ-ՄԵՄ-ըների դեսպանների մասին, որոնք վերջերս համարձակվել են աշխարհի ամենադանդաղ շտապող երկրի երախտավոր ղեկավարներին ասել, թե ձեր աչքի վերևում նաև ունք կա:
Որոշու՞մ, երկնային մանդա՞տ: Ուշադիր կարդացողը իսկույն կնկատեր, որ իմն էլ իմ կարծիքն է:Կարծիքս այն է, որ ամեն անգամ երբ նա բերանը բացում է, նորմալ մարդը անհարմար պիտի զգա նրա խոսակցական մակարդակից: Ես, ի տարբերություն շատերի իմ կարծիքների մեջ աշխատել եմ լինել միշտ ազնիվ անկախ նրանից, թե խոսքն ում մասին է : Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ՄԱՄՆ, ԵՄ-ՄԵՄ-ըներին ասեմ, որ իմ համար դրանցից ավելի գ–թեր մեկ էլ իրենք են, եթե կուզեք, աշխարհի “փոքրերի” արյուն ծծողներ: Ինձ պատասխան գրողներից ոչ ոք անկախ մտածող չի և նույն թայֆայական կողմնապահությամբ եք զբաղված ինչ որ իշխող կուսակցությությունն է անում;
Հարգելի Գագիկ
թույլ տվեք հարցնել Ձեզ.
Ինչ է Դուք չգիտեք, որ սերժ սարգսյանը եղել է կոմսոմոլի հրահանգիչ, իսկ ռոբերտ քոչարյանը պարտկազմակերպության քարտուղար…Դա նորություն է Ձեզ համար…
Իսկ Ռուբեն Հախվերդյանը խոսում է գավառականության և դրա հետևանքների մասին….
Հարգելի Միկա, անչափ շոյված եմ, որ գոնե իմ անունը գրել եք մեծատառով: Ի դեպ Կարեն Դեմիրճյանն էլ Սովետական Հայաստանի թիվ մեկ կոմունիստն էր, էլ չասեմ հազարավորների մասին, որոնք սովետական ապպարատում էին աշխատում և չափազանց լավն էին: Ասածս Սերժին պաշտպանելու համար չէ, պարզապես Ձեր “արգումենտի” թուլությունը հաստատելու համար է:
Պարոն Գագիկ, գարշահոտությունը վերջին ժամանակներս շատ է մտահոգում ՀՀԿ ի անդամատոմսներ ունեցողներին, կարծես շատ մաքրասեր ազնվականների հետ գործ ունենք ի դեմս «Բարձր Խավի» ի դեմս ձեր նման ներկայացուցիչների: Խնդրում եմ լավ նայեք Ռուբեն Հախվերդյանի դեմքին եվ հէտո նայեք ձեր հարգելի նախագահի կամ Սյունիքի մարզպէտի դեմքերին ու ասեք ով է ձէզ ավելի հիշեցնում նախկինում մեր փակ շուկայում կանաչի վաճառող ադրբեջանցիներին…
Դուք ատում եք Ռուբենին որ նա պնակալէզ չի, որ նա համարձակվում է ասել այն ինչի մասի հազարավոր «մտավորականներ» մտածում էն բայց պայմանների բերումով լռում են, քանզի նունիսկ ղեկավար դատախազներին գործից հեռացնում են ուրիշին «թագավոր» կոչելու համար…
Պարոն Գալուստ, հիմա որ ասեմ ինչով եմ զբաղվում համեստ գոյությունս պահելու համար, կամաչեք Ձեր՝ ինձ «Բարձր Խավի» ներկայացուցիչ լինելու մեջ “մեղադրանքի” համար: Մի քիչ թունդոտ էիք գրել: Կարելի է չհամաձայնվել, բայց չճանաչելով մեկին, իսկույն հետևություն անելը բնորոշ է նորելուկներին: Միգուցե ես սխալվում եմ և դուք նորելուկ չեք այլ Հախվերդյանի նման փորձառու… այդ դեպքում… լավ, չասեմ, ինքներդ գուշակեք;
Հ.Գ. Ի դեպ մարդու դեմքին նայելու ու կարծիք կազմելու մասին. երբեք նման սխալ չեմ արել, բայց ինձ հետաքրքիր է քո կարծիքը: Երբ նայում ես Պարույր Սևակի դեմքին ու՞մ ես նմանեցնում: Ներկա դրությամբ Հախվերդյան Ռուբենը նմանվում է սարի չոբանի իսկ նրա համարձակությունը ուղիղ համեմատական կապ ունի այսօրվա հանդուրժողականությանը: Հարևան ցեղախմբերի երկրում մտքում անգամ նման բան չէր ասի: