Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սովխոզի դիրեկտորը դատվում է ադրբեջանցուց փամփուշտներ ձեռք բերելու համար

Մարտ 28,2013 22:39

Նա փամփուշտները պահել է ավելի քան 23 տարի:

 

Տավուշի մարզի  Պտղավան գյուղի  բնակիչ, 1949 թվականին ծնված Գառնիկ Քառյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 1988-1990 թվականներին, հանդիսանալով Նոյեմբերյանի շրջանի  Պտղավանի սովխոզի դիրեկտոր, Ադրբեջանի հայաշատ վայրերից մեր հայրենակիցների բռնագաղթման եւ Պտղավանից ադրբեջանցիների Ադրբեջան վերաբնակեցման ժամանակաշրջանում  Պտղավանի սովխոզի գանձապահ, ադրբեջանցի Մահեդ Աղաքշիեւից ձեռք է բերել գյուղի բնակիչների կրակային պատրաստակամությունը բարելավելու նպատակով Նոյեմբերյանի շրջանի ԴՕՍԱԱՖ-ի կողմից վերջինիս տրամադրված , գործարանային արտադրության 5.6 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող 400 հատ փամփուշտ, որոնք մինչեւ 2013թ. հունվարի 14-ը ապօրինի կերպով պահել է իր շենքին հարակից ավտոտնակում:

Գառնիկ Քառյանը նախկինում դատված չէ:  Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, փոխադրելը կամ կրելը»): Սույն հոդվածը նախատեսում է կալանք՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Այս  քրեական գործով դատական առաջին նիստը նշանակված է մարտի 29-ին: Հավելենք, որ Պտղավանը սահմանակից է Վրաստանի Մառնեուլիի շրջանին, որը հիմնականում բնակեցված է ադրբեջանցիներով:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ Մանուկյանին էլ ժամանակին բանտ գցեցին Արցախյան պատերազմից մնացած փամփուշտներ ունենալու համար: Դրանք նույնպես ձեռք էին բերվել ինքնապաշտպանությունը զինելու համար:

    Հայաստանում միայն հանցագործները կարող են անպատիժ զենք-զինամթերք ունենալ: Սրբություն-բան չի մնացել, եթե վաղը նորից պատեռազմ բռնկվի, ո՞վ է կամավոր գնալու:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031