Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպես մտավորական՝ չենք կարողացել կանխել Սումգայիթը»․ Ռաուֆ Միրգադիրով

Մարտ 28,2013 22:23

«Զերկալո» օրաթերթի քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրգադիրովը «Առավոտ»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանի հասարակությունը այդպես ագրեսիվ ընդունեց ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի՝ «Քարե երազներ» վեպը, նախ նկատեց, որ դա ուղերձ էր ադրբեջանցի ժողովրդին այն մասին, որ՝ «ամեն ինչ այդպես միանշանակ չէ, ինչպես մենք եք կարծում, եւ մենք էլ պատճառ ունենք ներողություն խնդրելու»: «Ընդ որում, ստեղծագործության մեջ ներառված փաստերը աղավաղված են՝ հանուն այդ ուղերձը տեղ հասցնելու։ Իսկ գեղավերստական ստեղծագործությունում հիմա փաստերը քննարկելն անիմաստ է»,- նկատեց «Զերկալո»-ի վերլուծաբանը:

Այնուհետեւ Ռաուֆ Միրգադիրովը պարզաբանեց․ «Այդ ստեղծագործության երկրորդ ուղերձը սա էր, երբ հնչեցին մեղադրանքներ, թե ինչո՞ւ է ստեղծագործությունը միակողմանի՝ պատճառաբանությունը եղավ հետեւյալը՝  «ես չեմ կարող ներողություն խնդրել հայերի փոխարեն, ես իմ չափով վերցրել եմ իմ բաժինը»: Հեղինակը նշեց, որ սպասում է հայ մտավորականների արձագանքին։ Բայց ինչպես առաջին ուղերձը, այնպես էլ երկրորդը անարձագանք մնաց հայ մտավորականության կողմից: Մեզ մոտ փորձել են ներողություն խնդրել հայերից, անձամբ ես Սումգայիթի համար գրել եմ հոդվածներ, որ՝ մենք չենք կարողացել կանխել՝ անկախ նրանից, թե ովքեր էին դրա կազմակերպիչները՝ հատուկ ծառայություննե՞րը, թե՞ ինչ-որ այլանդակներ, որոնք իշխանության գլուխ էին, ես չգիտեմ, մինչեւ հիմա Սումգայիթի եւ Բաքվի դեպքերի կազմակերպիչների հարցը բացահայտված չէ ․․․ Բայց, որպես մտավորական, որպես հրապարակային մարդ, մտավորականության մասնիկ՝ մենք չենք կարողացել դա կանխել, դրա համար բարոյական պատասխանատվություն է կրում յուրաքանչյուրը, ով հավակնում է մտավորական կոչվել, հրապարակային կամ քաղաքական գործիչ անվանվել:  Մինչդեռ հայկական կողմից՝ չկան նման արձագանքներ»:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Զերկալո» օրաթերթի քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրգադիրովի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031