Չորս մարմնամարզիկների, այդ թվում՝ Ալբերտ Ազարյանին, հարգանքի տուրքի կարժանացնի Օկլահոմայի միջազգային մարմնամարզիկների պատվո սրահը: Գրում է «Ի Էս Փի Էն» լրատվականը:
Չորքեշաբթի օրը սրահը հայտնել է, որ Ալբերտ Ազարյանին, Ռուսաստանից Լյուբով Բուրդային և Յուրի Կորոլյովին, Ռումինիայից Ջինա Գոջիանին կպարգևատրվեն մայիսի 18-ին, Օկլահոմայի միջազգային մարմնամարզիկների պատվո սրահի 17-րդ ամենամյա հանդիսավոր արարողության ժամանակ:
Ազարյանն ու Ջինա Գոջիան նոր անդամներ են պատվո սրահում, իսկ Բուրդան և Կորոլյովը նախկինում ներկայացվել են սրահում, սակայն չեն մասնակցել արարողությանը:
Կարդացեք նաև
ՕՄՄՊՍ-ն հիմնադրվել է 1987թ. Կալիֆորնիայի Օուշընսայդ քաղաքում, 1996թ. տեղափոխվել է Օկլահոմա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ