Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանն Աղվան Վարդանյանին հիշեցնում է անցյալը եւ ասում՝ «Ազնիվ չեք»

Մարտ 28,2013 19:14

Նա ընդգծում է, որ եթե գիտենք՝ այբուբենն ունի այբ, բեն, գիմ տառերը, պետք է իմանանք նաեւ, որ կան մյուս տառերը

 

Րաֆֆի Հովհաննիսյանն, իրոք, առաջարկել է, որպեսզի «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը գլխավորի դաշնակցական Լիլիթ Գալստյանը, սակայն նա չի ներկայացրել հարցի նախապատմությունը, չի ասել ամբողջը. ասել է «գիմ»-ը, առանց «այբ»-ն ու «բեն»-ը ասելու: Yerkir.am-ի հետ զրույցում այսպես էր ներկայացրել «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը կազմելից ՀՅԴ-ի եւ Ժառանգության համագործակցության ձախողումը ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը:

Այսօր Ազատության հրապարակում բաց քաղաքացիական խորհրդի նիստին  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այս առնչությամբ Aravot.am-ի հարցին պատասխանեց, որ չէր ուզենա բանավեճերի մեջ մտնել, առավել եւս՝ Դաշնակցության ներկայացուցիչների հետ. «Ուղղակի ասեմ, որ պետք է  անկեղծ լինել, եւ եթե գիտենք, որ այբուբենն ունի այբ, բեն, գիմ տառերը, պետք է իմանանք նաեւ, որ կան մյուս տառերը: «Ժառանգության» նպատակը, սկզբունքը եղել է հետեւյալը, որ պետք է իսկապես լինի միասնական ցուցակ: Պետք  է հասկանանք՝ ինչո՞ւ դա արվեց: Հատուկ Րաֆֆի Հովհանիսյանի կողմից ամեն ինչ արվեց: Նույնիսկ, երբ առաջարկություն եղավ, որ ՀՅԴ անդամը պետք է գլխավորի ցուցակը, այդպես միանշանակ էլ վարչությունում չընդունվեց: Միայն չափից դուրս կուսակցական ամբիցիաներ չունեցող մարդը կարող էր այս հզոր ալիքը, որ հենց ինքն էր բարձրացրել, առաջարկել, որ ցուցակը ղեկավարի ՀՅԴ-ի մարդը: Իհարկե, Լիլիթ Գալստյանը պատահական մարդ չէ: Նա լավագույն քաաքական գործիչներից է: Առաջարկությունը հենց այնպես արված չէր: Այսքանից հետո մեղադրել Րաֆֆի Հովհաննիսյանին, որ ինքը իր պահվածքով չի նպաստել միասնական ցուցակ ձեւավորելուն, առնվազ ազնիվ չէ եւ անկեղծ չէ»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչքանո՞վ է ցուցակի հաջողությունը պայմանավորված նրանով, որ կուսակցական  ղեկավարները գլխավորեն, որովհետեւ Աղվան Վարդանյանը նաեւ ասում էր, որ կուսակցական ղեկավար կազմն է ներգրավված: Ի պատասխան՝ Ռուբեն Հակոբյանը ՀՅԴ-ին հիշեցրեց, որ 2009-ին ՀՅԴ-ն առաջարկեց Արծվիկ Մինասյանի թեկնածությունը, ինքը ղեկավարեց ցուցակը: Նա լավագույնն պատգամավորներից է, բայց նա նույնպես ղեկավար մարմնից չէ. «Այսինքն ի՞նչ է ստացվում, այդ ժամանակ կարելի էր ոչ ղեկավար մարմնից առաջարկել, նույնիսկ կուսակցական քիչ ցենզ ունեցող մարդուն, որ ղեկավարի ցուցակը, իսկ այս դեպքում՝ միայն ղեկավարները: Դրա համար երբ ասում եմ՝ միայն այբուբենի 3 տառերը պետք է նկատի չունենալ.. Քաղաքականությունը շատ ճշգրիտ գիտություն է, եւ իր մեջ ունի նաեւ հիշողության կոդ: Իրադրային բան չի, երբ կարող ես ըստ իրադրության փոխես քո մոտեցումները: Այս դեպքում պետք է մի քիչ ավելի խնայողաբար վերաբերվես քո գործընկերոջը»:

Ըստ Ռուբեն Հակոբյանի, միայն այն, որ նա ցուցակի առաջին տողում գրել էր Դաշնակցության անդամին, պետք է ծափահարվեր:

Մեր հարցին՝ այդ դեպքում, երբ դեռեւս քաղաքակիրթ մակարդակով, բայց այնուամենայնիվ առճակատումներ են գնում, տողատակին միմյանց քննադատում եք, ինչքանո՞վ է հնարավոր, որ ինչպես նշել է Աղվան Վարդանյանը, ընտրություններից հետո ոչ իշխանական ուժերը համախմբվեն եւ ՀՀԿ-ի մենաշնորհները ջարդեն, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Մի մոռացեք, որ մեր կարգախոսն է «Հնարավոր է»: Իսկապես, հնարավոր է: Դուք էլ մեզ հետ միասին կտեսնեք, թե ովքեր են իսկապես պայքարելու ազատ, արդար, ճիշտ ընտրությունների համար, ովքեր են կաշառք բաժանելու, բարեգործություններ անելու: Եթե կարողանանք ապահովել սա, եթե հիմա իսկապես երեւա, նույնիսկ ՕԵԿ-ը եթե իրեն կարողանա այդպես պահել, անկեղծ լինենք, հնարավոր է:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն says:

    ՈՒ դուք ասում եք <>: Մնացած մտքերը արդեն ձեր ասած այս նյութում ազնի?վ է:

    Մեկ անգամ արդեն ասել եմ ամենաանազնիվ մտքերն ու քայլերը այս օրերին հնչում ու արվում են

    օպերայի հրապարակում, որի հեղինակը ժառանգությունն է:

  2. Արթուր says:

    Չգիտեմ` ՕԵԿ-ը ինչպես կպահի իրեն, բայց ես արդեն տեղեկացրել եմ, որ սկսվել է ընտրակաշառքների մասսայական բաժանումը և դրանց խոստացումն ու ցուցակագրումը` ԲՀԿ և ՀՀԿ մանկլավիկների կողմից: Իսկ որ ՀՅԴ -ը վաղուցվա չակերտավոր ազնիվ խաղացողն է, ես համոզվել եմ սեփական փորձից. երկար տարիներ եղել եմ ՀՅԴ Բյուրոյին շատ մոտ կանգնած մարդկանցից մեկը: Եվ ՀՅԴ-ի չակերտավոր ազնվությունն էր պատճառը, որ դուրս եկա այդ կուսակցությունից` համոզված լինելով, որ ՀՅԴ-ը վերածվել է իրականում կոնֆորմիստների ակումբի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031