Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Զոլյան. «Աստված մի արասցե, որ գա Նաիրի Հունանյանը»

Մարտ 28,2013 18:26

Նա գտնում է, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը գրավեր Բաղրամյան 26-ը, կգրավեր ընդամենը մեկ կաբինետ:

 

Այսօր Ազատության հրապարակում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, «Բարեւ Երեւան» ցուցակում ընդգրկված Սուրեն Զոլյանը հայտարարեց. «Պարոն Հովհաննիսյանը գործում է ամենաճշգրիտ ձեւով: Բախտներս բերել է, որ մեր կողքին Րաֆֆին է: Աստված մի արասցե, որ կգա Նաիրի Հունանյանը: Եթե ճնշվի շարժումը, կգան պայքարի այլ ձեւեր, որոնք չենք ուզում: Ի՞նչ է տեղի ունեցել: Ինձ շատ են հարցնում՝ ինչո՞ւ առաջին օրերին, երբ ժողովուրդն ավելի շատ էր, ճնշում չգործադրեց: Մի պահ ենթադրենք, որ Բաղրամյան 26-ի դռները ժողովրդի ճնշմամբ բացվեցին, պարոն Հովհաննիսյանը նստեց այդ աթոռին, նա ինչի՞ տերը կլիներ: Մենք պետք է տանենք ոչ թե մի կաբինետ, այլ՝ իշխանություն: Երբ Նապոլեոը Մոսկվան գրավեց, հետո հետ քաշվեց, քանի որ չուներ թիկունք: Մեզ պետք է հիմնարար հաղթանակ: Հաղթանակ, որը անդարձ կլինի»:

Սուրեն Զոլյանը պնդեց, որ անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ. «Պետք է նորմալ խորհրդարան, որը կարտահայտի ժողովրդի կամքը: Մենք գիտենք՝ ում հետ գործ ունենք: Ինձ ասում են՝ էդ մարդը հենց այնպես իշխանություն չի տա, կերդվի, կասի՝ ես ընտրված եմ: Այդպես չի: Բազմաթիվ քաղաքական ուժեր կան, բոլորն ասում են՝ մենք ժողովրդի կողքին ենք: Պետք է հասնել նրան, որ բոլորն ասեն՝ ում կողքին ես դու, ապրիլի 9-ից այդպիսի լղոզված ձեւակերպումներ չեն լինելու»:

Ըստ Սուրեն Զոլյանի, հիմա մենք մի իրավիճակում ենք, երբ փողկապդ գողանում են, գնում ես ոստիկանություն, դիմում ես ոստիկանի, ասում է՝ ես չեմ տեսել, գնում ես դատարան՝ ասում է՝ դու ինքդ ես մեղավոր. «Իշխանությունը գողացել են, դրանով նրանք իշխանություն չեն դարձրել»: Նա վստահեցրեց, որ այն, ինչ ունի Սերժ Սարգսյանը, իշխանություն չէ, լավագույն դեպքում ռեժիմ է:

Հիշեցնելով, որ արտգործնախարարության շենքը օտարել են՝ նա ասաց, որ այդ շենքը իհարկե, անիմաստ է, եթե չկա արտաքին քաղաքականություն. «Պատկերացրեք, ես հավաքարար եմ վարձում, որ բնակարանս մաքրի, հավաքարարն ինձ տնից քշում է, տունս էլ վաճառում է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anahit says:

    Շատ դիպուկ ասվեց:Ժողովրդի ընտրյալը պետք է ծառայի ժողովրդին,ոչ թե ժողովրդին հալածի,դատարկի երկիրը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031