Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիայում» աուդիտ կանեն

Մարտ 28,2013 18:16

Մենք ազգային ավիափոխադրող չունենք: Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն ասաց, որ մեր օրենքում նման` ազգային ավիափոխադրող սահմանում գոյություն չունի եւ անհասկանալի է, թե ինչպես է այդ արտահայտությունը`«Արմավիան» որպես ազգային փոխադրող, շրջանառության մեջ մտել:

Լրագրողների այն դիտարկմանը, որ «Արմավիա» ավիաընկերության գովազդում է ասվել, ավիաընկերությունն ինքն էլ բազմիցս շեշտել է, որ իրենց՝ որպես ազգային ավիափոխադրող, կառավարությունը արտոնություններ չի տալիս, պարոն Մովսիսյանն ասաց, որ մինչ օրս կառավարությունն իր բոլոր պարտականությունները «Արմավիայի» հանդեպ, կատարել է եւ շարունակում է կատարել. «Արմավիային» մենք տվել ենք բացառիկության իրավունք, մենք տվել ենք բոլոր ուղղություններով թռիչքներ իրականացնելու իրավունք, մենք տվել ենք ցանկացած ազատ թռիչք առաջանալու ժամանակ առաջին մերժման իրավունք, ինքը պետք է հրաժարվի, նոր մեկ ուրիշին առաջարկենք»:

Լրագրողների այն հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ արդեն 3 շաբաթ է «Արմավիան» դեպի Բեյրութ թռիչք չի իրականացնում, քաղավիացիայի գլխավոր վարչության պետն ասաց, որ Բեյրույթի ավիացիան ցանկություն է հայտնել «Արմավիայում» աուդիտ իրականացնել, ինչին էլ ՀՀ քաղավիացիան համաձայնություն է տվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031