Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը զարմանում է. «Մարդ չի հասկանում, թե խի՞ են կրակում»։
Դավիթ Գաբրիելյանի ձեռքին ադրբեջանցի դիպուկահարը կրակել է մոտ երկու ամիս առաջ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։ Այս բնակարանը Տավուշի մարզի Այգեպար գյուղի տեսարժան վայրերից է։ Նայում է ուղիղ ադրբեջանական դիրքերին։ Հենց այնտեղից էլ ռմբակոծել եւ ոչնչացրել են բնակարանը։ Բնակիչները հեռացել են, Այգեպարից հեռանում են շատերը:
«Ստե եղել ա մոտավորապես 600 շունչ, հիմա 300 հազիվ լինեն,-ասում է Այգեպար գյուղի բնակիչ Սամվել Վիրաբյանըմ-Էն տան մեջ մի հոգի ա ապրում, էն տունը փակ ա, էն տունը փակ ա, լրիվ փակ ա, էն մեկը փակ ա, էն մեկը փակ ա, մարդ չկա ապրող, հասկանու՞մ եք»։
Սամվել Վիրաբյանը շուտով մեկնելու է արտագնա աշխատանքի, իր գյուղի մասին ասում է՝ 25 տարի այստեղ ոչինչ չի արվել, ավելացել է միայն պատերազմը եւ ընտրությունները, փոխարենը շատ բան է պակասել
Կարդացեք նաև
Այգեպար գյուղի բնակիչ Սամվել Վիրաբյանը նշում է, «85 թվականին մեր էս թաղամասից 120 ուղիղ աշակերտ էր դպրոց հաճախում, հիմա երեք աշակերտ»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ