Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին վերջապես մեկնաբանել է իր եւ դերասան Բրետ Փիթի հետ ամուսնության մասին լուրերը: Դերասանուհին հայտարարել է, որ այդպես էլ չի ամուսնացել:
Վերջապես աշխարհահռչակ դերասանուհու ամուսնության մասին բամբասողները եւ նրա երկրպագումները կարող են հանգիստ շունչ քաշել: Դերասանուհու եւ նրա սիրեցյալ Բրետ Փիթի միջեւ հարաբերությունները արդեն պարզ են: Մինչ ամբողջ աշխարհը քննարկում էր՝ արդյոք նրանք ամուսնացել են, երբ եւ որտեղ է եղել նրանց պսակադրությունը, հարսանիքին փղեր եղե՞լ են, թե՝ ոչ, ինչպես պնդում էին լրատվամիջոցները, Անջելինա Ջոլին եւ Բրետ Փիթը մեկ բառ անգամ չէին արտաբերում այդ մասին, ոչ մի մեկնաբանություն չէին տալիս բամբասանքներին:
Այնումանայնիվ ճշմարտությունը պարզվել է: Անջելինա Ջոլին անսպասելիորեն արտահայտվել է. պապարացիներին, որոնք հետեւում էին դերասանուհու ամեն քայլը, հաջողվել է տալ բոլորին տանջող հարցը Լոս -Անջելեսի օդանավակայանում. «Անջելինա, Դուք ամուսնացե՞լ եք»,- հարցրեց լրագրողներից մեկը: «Ոչ»,- լակոնիկ պատասխանել էր դերասանուհին, որից հետո թաքնվել մեքենայի սրահում՝ այլեւս լրագրողների հետ չշփվելու համար:
Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ. dni.ru