Անդրադառնալով այսօր թերթերից մեկին ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն տարբեր քաշային կատեգորիաներում են, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանում է. «Իհարկե, մենք տարբեր քաշային կատեգորիաներում ենք։ Բայց իմ գործընկերոջն ուզում եմ իրազեկել, որ կուսակցությունների, ինչպես ինքն է բնորոշում, քաշային կատեգորիաները որոշում է ժողովուրդը, այլ ոչ թե իր նշած կատեգորիաները չափվում են ոստիկանական “սապոգով” ընտրություն անելով եւ ժողովրդավարության շղարշներ հյուսելով։ Իսկ եթե իմ գործընկերը քաշային կատեգորիա ասելով նկատի ունի դատարկ օդով լցված փուչիկը՝ ապա փուչիկների հարցում իրենք մեծ մասնագետներն են, եւ այստեղ ես ձեռնպահ կմնամ որեւէ մասնագիտական գնահատական հնչեցնելուց։
ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին