Լրահոս
Օրվա լրահոսը

«Չէ, պարոն Բեգլարյանին մաֆիոզ մի ասեք»,-համոզում են տաքսիստներին (Տեսանյութ)

Մարտ 28,2013 16:27

«Մենք ոչ մի երաշխիք չունենք, որ մի տարուց էլ նոր օրենք չեն ընդունի ու էլի մեզ կրակը քցեն: Էսքան ծախս ենք արել, փոխանակ բոլորին բերեն հարկային դաշտ, հետ են գնում հանում սպիտակ համարները: Ճիշտը այն կլինի, որ ոչ թե մեզ հետ տանեն գռդոնի կարգավիճակի, այլ մենք կսպասենք, հարկերն էլ ենք մուծում, լիցենզավորված ենք, կսպասենք մինչեւ ամբողջ դաշտի գոնե 95%-ը բերեն հարկային դաշտ»,-այսօր մի քանի անհատ տաքսիների վարորդներ եւ «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության» նախագահ Գեւորգ Դոստուրյանը «Տեսակետ» ակումբում նման առաջարկ արեցին կառավարությանը:

Վարորդների ներկայացմամբ` այս 5 տարիների ընթացքում չկարողացան դաշտում հավասար պայմաններ ստեղծել, ուստի ոչ մի երաշխիք չկա, որ նոր օրենքով` կպչուն կտրոններով, առանց դեղին պետհամարանիշների բոլոր տաքսիները կլինեն հավասար մրցակցային պայմաններում:

Ասուլիսի մասնակից Վիկտոր Սահակյանն էլ մտահոգություն հայտնեց, որ այս նոր կտրոնների պատճառով էլ կարող են օրերով աշխատանքի դուրս չգալ, իսկ տաքսիի վարորդի համար մեկ օր չաշխատելն էլ խնդիր է, քանի որ նրանք օրական են եկամուտ ստանում. «Դեկտեմբերին չէինք կարողանում տեխզննման կտրոն առնեինք բանկից, հիմա էլ էս կտրոնների դեպքում նույն պատմությունները կլինեն: Հիմա մենք պահանջում ենք հավասարություն` թե դեղին կլինի համարը, թե` սպիտակ, թե` մալինովի, կարեւոր չի, կարեւորը հավասարություն լինի: Չեմ էլ հավատում, որ սպիտակ համարով հավասարություն կլինի»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ օրենքի փոփոխությամբ իշխանությունները պնդում են, որ տաքսիստների հարկային բեռն են թեթեւացնում, վարորդներն այսպես արձագանքեցին` «Միանվագ 17 հազար դրամը հանեցին, ու ասում են թեթեւացնում են, բա ինչո՞ւ չեն ասում` էս վերջերս քանի անգամ մեր հարկերը բարձրացրեցին»:

Մանրամասները` տեսանյութում

Երեկ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը տաքսու վարորդների բողոքի ակցիայի ժամանակ տաքսիստների շահերը պաշտպանող կազմակերպության ղեկավար Գեւորգ Դոստուրյանին մեղադրել էր. «Գեւորգ, գիտենք ինչի համար ես այս թեման շարունակում: 5000 դրամ ամսական այս մարդկանցից փող աշխատելու համար բերել ես 30 հոգու կանգնեցրել այստեղ: Դու ի՞նչ կապ ունես: Տաքսու վարորդ ե՞ս, մի ընդհատիր ինձ»: Aravot.am-ը պարոն Դոստուրյանից հետաքրքրվեց, թե ինչպես կմեկնաբանի նախարարի մեղադրանքը: «Հ/կ-ն իր կանոնադրությամբ շահույթ չի հետապնդում: Այո ինքը մեղադրում է, բայց դա իրականությանը չի համապատասխանում, եթե մի բան չեն հասկանում այս մարդիկ, մենք ենք հուշում: Բեգլարյանն ուզում է վարորդները տեղեկացված չլինեն այդ վտանգների մասին, որ իրենց ուզած օրենքները հեշտ անցկացնեն»:

Ասուլիսին ներկա մեկ այլ վարորդի ներկայացմամբ էլ` «Պարոն Բեգլարյանից հետո մի հատ ուրիշ մաֆիոզ կգա, ու էլի կփոխեն օրենքը»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031